Բարբի տիկնիկը նոր «կլոր ձևեր» ու «մանրագեղ հասակ» է ստացել
ԱյլՀանրահայտ Բարբի տիկնիկի արտադրողը՝ Mattel ընկերությունը, սկսել Է նոր շարքի վաճառքը՝ հավաքածուն ընդլայնելով տարբեր մարմնակազմերի տիկնիկներով՝ գիրուկ ու մանրագեղ տիկիններով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ընկերության կայքին:
Առաջին Բարբիի թողարկման պահից անցած 57 տարվա ընթացքում այս մակնիշի բոլոր տնկնիկներն օժտված Էին բացառապես մոդելային պարամետրերով. դրանք բարձրահասակ, մեծ կրծքերով գեղեցկուհիներ Էին: Հասարակական կարծիքի ուսումնասիրման երկարատեւ աշխատանքից հետո, հունվարի 28-ին ընկերությունը հայտարարեց այն մասին, որ այսուհետեւ գնորդները կարող են ընտրել տիկնիկի հասակը՝ գնելով բարձրահասակ կամ մանրագեղ խաղալիք, կամ Էլ նախապատվությունը տալ կլոր ձեւերով տիկնիկներին (Curve):
Մանրագեղ Բարբին գրեթե մի գլուխ ցածր Է իր բարձրահասակ քրոջից, իսկ «թմբլիկ» Բարբին ունի լայն ազդրեր, կլոր փորիկ ու հաստ սրունքներ:
Ընկերության կայքում կարելի Է զետեղել նոր մոդելների նախապատվեր, ընդ որում՝ կպահպանվի նաեւ բազային շարքը, որն այժմ կդրոշմավորվի որպես օրիգինալ (Original):
Վիճակագրության համաձայն, որը նոր մոդելների թողարկման կապակցությամբ ներկայացնում Է «Թայմ» հանդեսը, 3-ից մինչեւ 12 տարեկան ամերիկացի աղջիկների շուրջ 92 տոկոսը Բարբի տիկնիկ ունի: Սակայն խաղալիքների արտադրողների շուկայում տիրող խիստ մրցակցության պայմաններում, վերջին տարիներին ընկերությունը վաճառքների զգալի կրճատում Է արձանագրել, որոնք 2012-ից մինչեւ 2014 թվականը նվազել են 20 տոկոսով:
Շարքի ընդլայնումը բիզնեսը փրկելու հերթական փորձն Է, որի վաճառքների տարեկան ծավալն ամբողջ աշխարհում կազմում Է 1 մլրդ դոլար: Անցյալ տարի ընկերությունն սկսել Է Բարբի թողարկել մաշկի տարբեր գույներով եւ մազերի տարբեր տեքստուրայով: Այսօր Բարբին պաշտոնապես վաճառվում Է աշխարհի 150 երկրներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: