Ռուսաստանում գրիպի համաճարակի պատճառով դպրոցականներն արձակուրդ են գնում
РоссияՌուսաստանում գրիպի և սուր շնչառական վարակների աճի հետևանքով փակվում են դպրոցներն ու մանկապարտեզները: Շրջաններից գալիս են նոր տեղեկություններ կարանտին հայտարարելու և ուսումնական հաստատությունների փակվելու մասին:
Նովգորոդի շրջանի դպրոցականները փետրվարի մեկից մեկ շաբաթով արձակուրդ կգնան' պայմանավորված երկրում խոզի գրիպի համաճարակով և սուր շնչառական հիվանդություններով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ» գործակալությունը:
«Փետրվարի 1-7-ը 1-11-րդ դասարանի աշակերտները կմեկնեն չնախատեսված արձակուրդի: Մենք տեղեկություն ենք ստացել տարածաշրջանայի «Ռոսպոտրեբնադզոր»-ից, որ անհրաժեշտություն է առաջացել այս պարագայում պաշտպանել երեխաներին վարակից»,- ասել է մարզային բաժնի ղեկավար Ալեքսանդր Շիրինը:
«Ռոսպոտրեբնադզոր»-ի տվյալներով' հիվանդածությունների 68 տոկոսից ավելին մինչև 14 տարեկան երեխաներն են: Վերջին 4 օրերի ընթացքում շրջանում գրանցվել է գրիպի և սուր շնչառական վարակների 5 հազար դեպք: Վերջին տվյալներով Նովգորոդի շրջանի լաբորատոր հետզաոտությունների արդյունքում գրանցվել է A տիպի (H1N1) առկայության 59 դեպք:
Վերջին տվյալներով' Օմսկի շրջանում չնախատեսված արձակուրդի են անցել ավելի քան 200 դպրոցականներ: Հունվարի 29-ից չնախատեսված արձակուրդի են անցել նաև Մուրոմի բոլոր դպրոցներում: Ուսումնական գործընթացը կանգնեցվել է նաև Կալուգայում:
Ռյազանի մարզում խորհուրդ է տրվել փետրվարի 1-ից մեկ շաբաթով արձակուրդի ուղարկել առաջին դասարանցիներին: Ուսումնական գործընթացը դադարեցվել է նաև Խակասիում, Նովոսիբիրսկում, Յարոսլավլի շրջանում և Յակուտիայում:
Գրիպի համաճարակից Ռուսաստանում մահացել է 126 մարդ: