Սիրիական բանակը վերականգնել է հսկողությունը Հալեպի նահանգի Դվեյր ազ Զեյթուն բնակավայրի նկատմամբ
Մերձավոր ԱրևելքՍիրիայի կառավարական զորքերը դաշնակից ուժերի աջակցությամբ վերականգնել են հսկողությունը Հալեպի նահանգի հյուսիսում գտնվող Դվեյր ազ Զեյթուն բնակավայրի նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 1-ին հաղորդել է SANA գործակալությունը:
«Սիրիայի զինված ուժերի ստորաբաժանումը դաշնակից ուժերի հետ փոխգործակցությամբ վերականգնել է անվտանգությունը և կայունությունը Հալեպի հյուսիսում գտնվող Դվեյր ազ Զեյթուն բնակավայրում»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
Ներկայումս սիրիական բանակը ժողովրդական աշխարհազորի լոյալ խմբերի և ՌԴ-ի օդատիեզերական ուժերի աջակցությամբ շարունակում է զինյալների դեմ հաջող գործողություններ անցկացնել արաբական հանրապետության ամբողջ տարածքում: Այսպես, անցած հանգստյան օրերին ՍԱՀ-ի զորքերը երկրի հյուսիս-արևելքում վճռական հարձակում են ձեռնարկել զինյալների կողմից շրջափակված Դեյր Էզ Զոր քաղաքի շրջանում՝ ոչնչացնելով «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության տեխնիկայի և կենդանի ուժի զգալի մասը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: