«Հանովերի» երիտասարդական թիմի ֆուտբոլիստները ցանկացել են խաղատուն թալանել
ՍպորտԻնչպես տեղեկացնում է Spiegel-ը, գերմանական «Հանովերի» երիտասարդական թիմի երեք ֆուտբոլիստ ցանկացել է խաղատուն թալանել: Ֆուտբոլիստները, սակայն, վերջին պահին փոշմանել են, բայց ոստիկանությունը նրանց ձերբակալել է տուն գնալու ճանապարհին:
Գերմանական ակումբը հեռացրել է ֆուտբոլիստներին թիմից:
«Հանովերը» չի պատրաստվում նման արարքներ հանդուրժել»,- ասել է ակումբի ներկայացուցիչը:
Դեռևս հայտնի չէ ֆուտբոլիստի նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցների մասին: