ԻՊ-ի պարագլուխները լքում են Սիրիան և տեղափոխվում Լիբիա. փորձագետ
Աշխարհ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդները լքում են Սիրիան և տեղափոխվում Լիբիա, պնդում է GlobalStrat խորհրդատվական ընկերության ղեկավար Օլիվյե Գիտտան:
«Լիբիայում, առնվազն չորս խոշոր ահաբեկչական կազմակերպությունից և բազմաթիվ զինված խմբավորումներից բացի, ակտիվ են «Իսլամական պետության» երեքից հինգ հազար գրոհային: Կան նաև նախանշաններ, որ ԻՊ-ի ղեկավարները լքում են Սիրիան և տեղափոխվում Լիբիա: Սակայն Լիբիան Իտալիայից ընդամենը 300 կմ հեռավորության վրա է գտնվում, այդ իսկ պատճառով այն Եվրոպայի և Հյուսիսային Աֆրիկայի դեմ հարձակումների իրականացման համար ռազմավարական բազա է համարվում»,- մեջբերում է Knack հանդեսը Գիտտայի խոսքերը:
GlobalStrat ղեկավարի խոսքով՝ «Լիբիան առավել մեծ սպառնալիք է ներկայացնում եվրոպացիների համար, քան Սիրիան և Իրաքը»: