ԵՄ-ն Ադրբեջանի կրթությանը 19 մլն եվրո է հատկացրել
ԱշխարհԵվրամիությունը Ադրբեջանի կրթության հատվածի զարգացման համար 19 մլն եվրո է հատկացրել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, հայտարարել է Բաքվում ԵՄ-ի գրասենյակի ղեկավար Մալենա Մարդը:
Նա նշել է, որ այդ միջոցն ուղղվելու է թրենինգներին: Մարդը հայտնել է, որ ԵՄ-ի հետ Ադրբեջանի համագործակցության շրջանակում գերակա հարցերից է կրթության ոլորտի զարգացումը:
Միլենա Մարդը նաեւ հայտնել է, որ աշխատում են Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր ստորագրել, որը պետք է բավարարի երկու կողմերին:
Նրա խոսքով' այդ փաստաթուղթը հիմնականում ընդգրկում է օրենքի գերակայության, առեւտրի, տնտեսության, ժողովրդավարության եւ այլ ոլորտներ:
«Այդ նպատակով Ադրբեջանին հատկացվելիք դրամաշնորհների ընդհանուր գումարը կկազմի 75-90 մլն եվրո: Դա հանդիսանում է Հարեւանության եվրոպական քաղաքականության եւ «Արեւելյան գործընկերության» անբաժանելի մասը», -ասել է Միլենա Մարդը