Իրանական նավթով բեռնված առաջին նավն ուղևորվել է Եվրոպա
ԻրանLitasco ընկերության նավը, ընկերություն, որն իրականացնում է ԼՈՒԿՕՅԼ խմբի բոլոր մատակարարումները Ռուսաստանի սահմաններից դուրս, մեկնել է Պարսից ծոցի Հարկ կղզու թերմինալից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg-ին:
Գործակալության տվյալների համաձայն՝ ԼՈՒԿՕՅԼ խումբը և Compania Espanola de Petroleos իսպանական ընկերությունն անցած ամսին պլանավորել էին Իրանից նավթի փոխադրումը եվրոպական երկրներ:
Առաջիկա ժամերին նավեր կբեռնվեն նաև ֆրանսիական, իսպանական և չինական ընկերությունների համար, նշել է Իրանի նավթի գերատեսչության ներկայացուցիչը:
Ավելի վաղ նշվել է, որ 4 մլն բարել անմշակ իրանական նավթով բեռնված նավերը, որը գնվել է Ռուսաստանի, Ֆրանսիայի և Իսպանիայի ընկերություններից կողմից, մեկ օրվա ընթացքում Իրանից կուղևորվեն Եվրոպա: Press TV հեռուստաալիքը մեջբերել է երկրի փոխնախագահ Էսհակ Ջահանգիրիի հայտարարությունն այն մասին, որ Իրանն առաջիկա ամիսներին նավթի արտահանումը կավելացնի օրական մինչև 1,5 մլն բարել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: