«Արարատը» հաղթել է «Ֆրեզնո Ֆուեգոյին»
Սպորտ«Արարատը» հաղթանակով մեկնարկեց ԱՄՆ-ում ընթացող ուսումնամարզական հավաքը:
Առաջին խաղում մեր թիմը Ֆրեզնոյում նվազագույն հաշվով հաղթեց «Ֆրեզնո Ֆուեգո» թիմին:
Միակ գոլը 42-րդ րոպեին հեղինակեց «Արարատի» հարձակվող Դավիթ Հովսեփյանը: Երկու րոպե անց արարատցիները մնացին 10 հոգով: Խաղադաշտից հեռացվեց Գորիկ Խաչատրյանը: Այս մասին տեղեկացնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը: