«Իսլամական պետության» պարագլուխներն Իրաքից և Սիրիայից փախչում են Լիբիա
Աշխարհ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխներն Իրաքից և Սիրիայից փախչում են Լիբիա՝ հավաքագրելու նոր գործակիցների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հայտնել է ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի հրամանատարության ներկայացուցիչ գնդապետ Սթիվ Ուորենը:
«Մենք Իրաքից և Սիրիայից ԻՊ-ի զինյալների մեծ արտահոսք չենք նկատում Լիբիա, սակայն արձանագրել ենք, որ այնտեղ են ուղևորվում խոշոր դաշտային հրամանատարները»,- ամերիկացի սպայի խոսքը մեջբերել է «Աշ Շարկ ալ Աուսաթ» համաարաբական թերթը: «Նրանք Լիբիա են գնում՝ հարևան երկրներից զինյալներ հավաքագրելու նպատակով»,- պարզաբանել է Ուորենը:
Նա նաև նշել է, որ մոտ ժամանակներս Լիբիայում իսլամիստների դիրքերին ավիահարվածներ չեն պլանավորվում, սակայն «դրա հավանականությունն ավելի ու ավելի է մեծանում», հաղորդել է ՏԱՍՍ-ը: