Ասադը մտադիր չէ թողնել Սիրիայի նախագահի պաշտոնը
Մերձավոր ԱրևելքՄիայն Սիրիայի քաղաքացիներն իրավունք ունեն որոշել, թե ով պետք է լինի իրենց նախագահը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սիրիայի ղեկավար Բաշար Ասադը հայտարարել է գերմանական ARD կորպորացիային տված հարցազրույցում, որը հրապարակվել է մարտի 1-ին: «Ոչ, բնականաբար, ոչ»,- ասել է նախագահը՝ պատասխանելով այն հարցին, թե ինքը մտադիր է արդյոք պաշտոնաթող լինել:
«Դա մեր գործն է, դա Սիրիայի գործն է: Միայն Սիրիայի քաղաքացիներն իրավունք ունեն՝ որոշել, թե ով պետք է լինի իրենց նախագահը»,- ընդգծել է Ասադը: «Իմ քաղաքական ճակատագիրը կախված է միայն սիրիացիների կամքից»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: