Սիրիայի ամբողջ տարածքում դադարեցված է էներգամատակարարումը
Средний ВостокՍիրիայի էլեկտրաէներգետիկայի նախարարությունը հայտնել է երկրի բոլոր նահանգներում էներգամատակարարման անսպասելի դադարեցման մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով SANA լրատվական գործակալությանը:
Ինչպես հայտնել է Դամասկոսում գերատեսչության ներկայացուցիչը, նորոգման բրիգադները «պարզում են քաղաքների և բնակավայրերի էլեկտրամատակարարման խափանման պատճառը»: Նրա խոսքով՝ «առաջիկա ժամերին էներգամատակարարումը կվերականգնվի», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: