Կես մետրանոց առնետ՝ Լոնդոնի խաղահրապարակում (լուսանկար)
WorldԿես մետրանոց առնետ է հայտնաբերվել է Լոնդոնի հյուսիսում գտնվող խաղահրապարակում, հայտնում է LifeNews-ը:
Հսկա կրծողին նկատել է 46-ամյա ինժեներ Թոնի Սմիթը, երբ վերանորոգում էր բնակարաններից մեկը: Սատկած մուտանտ-առնետը պառկած էր թփերի մեջ՝ խաղահրապարակի մոտակայքում:
Տղամարդը ցանկանում էր աղբամանը նետել առնետին, սակայն որոշել է նախ և առաջ նկարահանել նրան: Հարկ է նշել, որ կենդանին մոտ 11 կգ է կշռում: