Հունաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
ԱշխարհՀունաստանում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Առավոտյան 8:00–ին բացվել են բոլոր ընտրատեղամասերը, հաղորդում է Euronews–ը։
Քվեարկությունը տեղի է ունենում երկարաժամկետ ֆինանսատնտեսական ճգնաժամի ֆոնին, որից դուրս գալու համար Հունաստանին օգնություն են տրամադրում Եվրոպական միությունը և Արժույթի միջազգային հիմնադրամը։
Հիմնական պայքարն ընթանում է երկու կուսակցությունների՝ Նոր դեմոկրատների և «PASOK» կուսակցության միջև:
Վերլուծաբանների կարծիքով Հունաստանի այս խորհրդարանում գրեթե բացառվում է որևէ կուսակցության կողմից մեծամասնություն կազմելու հավականությունը, ինչն ավանդական է Հունաստանի քաղաքական կյանքում։ Ճգնաժամից դուրս գալու համար ենթադրվում է, որ ընտրություններից հետո կձևավորվի կոալիցիոն կառավարություն։
Աջ կենտրոնամետները հայտարարում են, որ չեն համագործակցի սոցիալիստների հետ, եթե նույնիսկ մեծամասնություն չկազմեն, իսկ այդ դեպքում միայն կպահանջեն նոր ընտրությունների անցկացում։ Ըստ վերջիններիս, եթե հույների մեծ մասն իրենց չաջակցի, Հունաստանն ընտրություններից հետո դուրս կգա Եվրագոտուց։
Իր հերթին, փոքր կուսակցությունները մերժում են ԵՄ-ի և ԱՄՀ–ի օժանդակության ծրագրերը, ինչը դժվարացնում է փոխզիջումը նրանց և երկրի առաջատար քաղաքական ուժերի միջև։