Պատժի է ենթարկվել էլիտար մարմնավաճառների հետ հայրենիքը փոխանակած ԱՄՆ նավատորմի սպան
ԱշխարհԱՄՆ ռազմածովային ուժերի սպան վաճառում էր սեփական հայրենիքը՝ էլիտար մարմնավաճառների հետ սեքսի դիմաց: 1-ին աստիճանի կապիտան Դենիել Դուսեկը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Սինգապուրի Glenn Defense Marine Asia ընկերությանը գաղտնի տեղեկություն փոխանցելու համար, որը Ասիայի երկրների խաղաղօվկիանոսյան նավահանգիստներում զբաղվում էր ամերիկյան ռազմական նավերի սպասարկմամբ: CNN-ի տեղեկություններով՝ ընկերությունն այդ տվյալներն օգտագործում էր նավատորմից ավելի շահավետ պատվերներ ստանալու համար:
Գործարարները շռայլորեն շնորհակալություն են հայտնել Դուսեկին՝ մատուցած ծառայությունների համար: Որպես պարգև՝ նա ոչ միայն գումար էր ստանում, այլ էլիտար հյուրանոցներում մարմնավաճառների հետ հանգստանալու հնարավորություն: ԱՄՆ դաշնային դատախազ Լոր Դաֆիի խոսքով՝ Դուսեկի դավաճանությունը մեծ է, քանի որ ռազմածովային ուժերը նրան շատ տեղեկատվություն և լիազորություններ են վստահել:
ԱՄՆ նավատորմի պատմության մեջ դա խոշորագույն կոռուպցիոն սկանդալ է: ԱՄՆ ռազմածովային ուժերը սպաին պարտավորեցրել են ավելի քան 100 հազար դոլարի չափով տուգանք վճարել: