«Ադրբեջանի ՊՆ-ն վերաջապես բարբաջեց». Զաքիր Հասանովի գերատեսչությունը չի կարող ոչինչ բացատրել
ԲլոգոսֆերաԳագիկ Համբարյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Ադրբեջանի ՊՆ-ն վերաջապես բարբաջեց և ինչպես սպասվում էր ազերիական ԶԼՄ-ները լցվեցին սեփական ՊՆ-ի ապատեղեկատվությամբ...
Բայց այս ամենում հետաքրքիրն այն է, որ պաշտոնական Բաքուն հաստատեց, որ հենց ինքն է սկսել լայնամասշտաբ ռազմական գործողությունները՝ հասսատելով, որ ագրեսոր է...
Սակայն Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը ընթերցելիս գալիս ես այն եզրակացության, որ Բաքուն շոկի մեջ է...Զաքիր Հասանովի գերատեսչությունը չի կարող ոչինչ բացատրել...
Նրանք հայտարարում են, որ Ադրբեջանի ՊՆ-ն լրացուցիչ տեղեկություն կհրապարակի... Այսինքն՝ դեռ չեն հնարել իրականությանը մի փոքր մոտ մի բան,որ հրամցնեն սեփական մկկացող հասարակությանը... Սա փաստում է, որ հայկական կողմը իր ձեռքն է վերցնում նախաձեռնությունը նաև տեղեկատվական պատերազմում...
Մերոնք իրենց օպերատիվ աշխատանքի շնորհիվ պարտադրեցին ադրբեջանցիներին արձագանքել...Եթե Բաքվին մնար, ապա ազերի հասարակությունը ոչինչ էլ չէր իմանա... Իսկ հիմա, տարածելով անբովանդակ և համպատրաստի հայտարարություն, ադրբեջանական կողմը ապացուցեց, որ իրավիճակը բավական ծանր է Բաքվի համար...
Սպասենք զարգացումներին...»: