00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել ՀՀ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՌԴ բնակչուհու նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու համար Բագրատաշենի անցակետում աշխատանքներ են տարվում մեքենաների կուտակումները նվազեցնելու ուղղությամբ․ ՊԵԿ Համաքաղաքացիների «գույքագրմամբ» զբաղված մարզպե՞տն է միայն տիրապետում ինֆորմացիային (տեսանյութ)«Այս տեսակը լուռ իր գործն է անում»․ Սաղաթելյանը՝ Ապրիլյան քառօրյայի մասնակիցների մասին Ստեփանակերտում ամեն օր ժամը 20։00-ից դադարեցվելու է հասարակական տրանսպորտի աշխատանքը Իսրայելում սովորող 9 հայ աշակերտ չի կարողանում վերադառնալ Հայաստան․ Արմեն Աշոտյան Արմեն Հայկյանցը նշանակվել է ԲԴԽ անդամի ժամանակավոր պաշտոնակատար Ազգային ժողովն իր տարեկան բյուջեից 500 մլն դրամ կուղղի համաճարակի կանխարգելման նպատակովԵթե ոսպն ու հնդկաձավարը թանկացել են, ընտրեք այլ փոխարինիչներ. նախարար

Այսօր աշխարհաքաղաքական գործոն դարձավ հայ զինվորը, որը խառնեց թշնամու խաղաքարտերը

Արցախի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների նպատակի և հնարավոր զարգացումների վերաբերյալ է ԼՈՒՐԵՐ.com-ի հարցազրույցը ռազմա-քաղաքական վերլուծաբան, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի հետ:

- Ձեր կարծիքով՝ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի, ապա, կրտսեր եղբորն օգնության շտապելու դեպքում, նաև Թուրքիայի կողմից հնարավոր լայնամասշտաբ պատերազմի նպատակն ի՞նչը կարող է լինել:

- Միացյալ Նահանգների և իր դաշնակիցների թիվ մեկ խնդիրը Ռուսաստանում քաղաքական իշխանության փոփոխությունն է, թեկուզ և դա արվի Ռուսաստանին տարբեր թեժ կետերում պատերազմի մեջ ներքաշելով և թուլացնելով: Անգամ Սիրիայում սկսված պատերազմը նաև Ռուսաստանի դեմ էր ուղղված:

«Իսլամական պետության» զինյալ ջոկատները, որոնք ֆինանսավորվում ու պատրաստվում են «անդրօվկիանոսյան մեր բարեկամների» կողմից, եթե չոչնչացվեին Սիրիայում Ռուսաստանի ու իր դաշնակիցների կողմից, բնականաբար, վաղ թե ուշ, թափանցելու և իրենց թիրախ էին դարձնելու նաև Ռուսաստանը: Թափանցման ուղղությունները հիմնականում երկուսն են՝ Հարավային Կովկաս և Միջին Ասիա:

Ի դեպ, տեղեկացնեմ, որ Աֆղանստանում մի քանի նահանգներ արդեն «Իսլամական պետության» դրոշ են բարձրացրել, թե ինչպե՞ս է դա տեղի ունեցել՝ տվյալ նահանգների ղեկավարներին գնե՞լ են, թե՞ նրանք գաղափարական առումով նույնն են, այլ հարց է: Սակայն եթե Աֆղանստանում «Իսլամական պետության» դրոշ է բարձրացվում, դա նշանակում է, որ նրանք այդ երկրին տիրելուց հետո առաջ են գալու, ներխուժելու են Տաջիկստան (հիմնականում տաջիկների միջոցով, որովհետև Աֆղանստանի բնակչությունը հիմնականում տաջիկներն են, փուշտուները և ուզբեկները), ապա միջինասիական այլ հանրապետություններ:

Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, և «Իսլամական պետության» զինյալների թափանցմանը Ռուսաստանի աքիլեսյան գարշապարը համարվող Հյուսիսային Կովկաս, այն Ռուսաստանից կտրելու, Ռուսաստանի մասնատման ճանապարհին, Հայաստանը խանգարող գործոն է:

Ինչպես ժամանակին ասում էին՝ հայերը Թուրքիայի կոկորդում են մնացել, այնպես էլ հիմա Հայաստանն այդ ծրագրերի ռազմավարների կողմից գնահատվում է որպես կոկորդում մնացած ոսկոր: Անգամ Ղարաբաղում այս ռազմական գործողությունները ես դիտում եմ ոչ այնքան որպես Ադրբեջանի կողմից Ղարաբաղի գրավման կամ դրա համար հող նախապատրաստելու գործողություններ, որքան Հայաստանում իշխանափոխություն առաջացնելու ձախողված միջոց:

- Ի՞նչ նկատի ունեք, ինչպե՞ս էին փորձելու դա իրականացնել:

- Եթե Ադրբեջանի զինուժին հաջողվեր մեր որոշ տարածքներ իրենց հսկողության տակ վերցնել, Հայաստանում համապատասխան վերահսկելի ԶԼՄ-ները սկսելու էին քարոզչություն, որով, եթե մեղմ ձևակերպեմ, մեղադրելու էին իշխանություններին ոչ պրոֆեսիոնալիզմի, ապաշնորհության, պատերազմ վարել չկարողանալու, պարտության, մի քանի շրջաններ հանձնելու, մեծաթիվ զոհեր տալու մեջ, կարծես թե պատերազմի ժամանակ այդպիսի բան չի լինում: Գրեթե կասկած չունեմ, որ առաջ գնալով, Հայաստանի իշխանություններին դավաճանության, հող ծախելու, հայրենիք ծախելու համար էլ կմեղադրեին: Ուզում եմ հիշեցնել, որ նույն կարգախոսները հնչել են, երբ 1992 թվականի հունիսին Մարտակերտի շրջանի որոշ գյուղեր Ադրբեջանի զինուժը վերցրել էր իր հսկողության ներքո: Եթե Ալիևն ապրիլի 2-ի գործողությամբ կարողանար հասնել որոշակի ռազմական հաջողությունների, Հայաստանում այդ իրողություններն օգտագործվելու էին իշխանափոխություն իրականացնելու համար: Նույնն է լինելու նաև առաջիկայում, եթե Ադրբեջանին հաջողվի որոշակի ռազմական հաջողությունների հասնել:

- Ադրբեջանի սկսած լայնածավալ ռազմական գործողությունների իմաստը ո՞րն էր ռազմական, ինչպես նաև աշխարհաքաղաքական առումներով:

- Ի սկզբանե ասեմ, որ կատարվածն Ադրբեջանի կողմից մեծամասշտաբ պատերազմի սկսում չէր, չուներ այդ նպատակը, որովհետև նման պատերազմից առաջ հրթիռահրետանային բոլորովին այլ նախապատրաստություն կիրականացվեր, գործի կդրվեին նաև ռազմական ինքնաթիռները, միանգամից, հուժկու կերպով հարված կհասցվեր նաև մայրաքաղաք Ստեփանակերտին, թիկունքում գտնվող զորամասերին, կարևորագույն կոմունիկացիաներին: Ադրբեջանը պարզապես նպատակ ուներ բլից կրիգով գրավել Արցախի որոշ բնակավայրեր, Պաշտպանության բանակի որոշ դիրքեր, միաժամանակ իրականացնել մարտ հետախուզությամբ, այսինքն՝ պարզել մեր թույլ և ուժեղ կողմերը:

Քաղաքական, աշխարհաքաղաքական առումներով, կարծում եմ, նպատակն Արցախի որոշ բնակավայրեր կամ շրջաններ գրավելով, այդ կերպ Հայաստանում իշխանափոխության հասնելն էր, որից հետո Հայաստանի քաղաքական նոր վերնախավը, այսպես ասած, «ճիշտ» արտաքին կողմնորոշում կունենար, կփոխեր մեր երկրի արտաքին քաղաքական կուրսը: Այդ ամենի նպատակը հետևյալն է' հասնել նրան, որ Հարավային Կովկասի բոլոր երեք պետություններն էլ ամբողջովին հայտնվեն հակառուսական դաշտում, և Հարավային Կովկասից Ռուսաստանին հարվածի ժամանակ որևիցե խոչընդոտ չլինի: Սակայն ցանկանում եմ մի կարևոր շեշտադրում կատարել' այսօր աշխարհաքաղաքական գործոն դարձավ և առաջիկայում էլ կարող է դառնալ հայ զինվորը, որը խառնեց և ապագայում էլ կարող է խառնել թշնամու խաղաքարտերը: Մարտի դաշտում հայ զինվորը, հայկական զինուժն աշխարհաքաղաքական գործոն կարող են հանդիսանալ, այսինքն' ձախողել նրանց ծրագրած բոլոր պլանները:

- Ադրբեջանի զինված ուժերի այս հարձակումը սովորաբար կապում են Թուրքիայի, Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների հանդիպման հետ, Թուրքիայի դերակատարության առումով ի՞նչ կարծիքի եք:

- Իրականում Թուրքիան գործիք է: Թուրքիան չի պլանավորում ռազմավարական քայլեր' այնպես, ինչպես արաբական աշխարհում և Սիրիայում Թուրքիան չի հանդիսանում ռազմավարություն մշակող պեություն: Ավելին ասեմ. այն, որ Թուրքիան դառնալու էր գործիք, պլանավորել էին Էրդողանի նման անձին իշխանության բերելուց առաջ, այսինքն' նպատակ դնելով, որ Աթաթուրքի աշխարհիկ կարգերն այլևս պետք է փոխարինվեն իսլամականով:

- Ինչո՞ւ:

- Որովհետև, ինչպես նախատեսված էր, Թուրքիան պետք է դառնար իսլամական ֆունդամենտալիզմը սնուցող, սպասարկող պետություն: Հայտնի է, որ «Իսլամական պետության» հիմնական սնուցողը, կազմակերպիչը Թուրքիան է և, բնականաբար, Թուրքիայի աշխարհիկ գեներալները և փաշաները, եթե իրենք լինեին պետության ղեկին, չէին ընդունելու այդ դերակատարությունը: Հետևաբար նայեք, թե ծրագիրը որքան ժամանակ առաջ է մշակված եղել, որպեսզի հոգևոր կրթություն ստացած Էրդողանը իշխանության գար:
Նույն տրամաբանությամբ, Թուրքիան այս գործողության մեջ ևս գործոն չէ: Ինքը գործիք է, կարևորագույն գործիք, բայց ոչ գործոն, ի տարբերություն մարտավարականի, ռազմավարական առումով, կարծում եմ, ինքը չի որոշում: Օրինակ, ինքը չի որոշում' Ռուսաստանի դեմ պատերազմ պետք է սկսի, թե ոչ:

Ես համոզված եմ, որ Ալիևին Արցախի դեմ լայնամասշտաբ պատերազմը բնավ ձեռք չի տալիս, նա կարող է պարտադրված մտնել պատերազմի մեջ' շատ լավ գիտակցելով, որ եթե պարտվի, կորցնելու է և՛ իշխանությունը, և՛ նավթի ու գազի խողովակները, և՛ միլիարդավոր նավթադոլարները, և՛ անգամ իր և իր ընտանիքի անդամների կյանքը:

- Ձեր կարծիքով, եթե Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսի Հայաստանի դեմ, ՀԱՊԿ-ը կմիջամտի՞:

- Դա որոշվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությամբ. Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ոտնձգությունը, ըստ պայմանագրի, ոտնձգություն է նաև ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների նկատմամբ, ինչն Ադրբեջանը հստակ գիտակցում է: Կարծում եմ, Ադրբեջանը կարող է դիմել սադրանքի, Հայաստանի սահմանների մոտ որոշակի զորաշարժ կատարել, նույնիսկ հրետանի կիրառելով, կրակել Տավուշի և Գեղարքունիքի մարզերում գտնվող որոշ զորամասերի, բնակավայրերի վրա, բայց սահմանը զինվորներով ու տեխնիկայով խախտելու քայլին չի գնա, որովհետև այն միանշանակ կգնահատվի որպես ագրեսիա Հայաստանի Հանրապետության նկատմամբ ու կարժանանա ՀԱՊԿ-ի ռազմական արձագանքին: Ռուսաստանի հարավային սահմանում պատերազմը կանխելու համար Ռուսաստանը, բնականաբար, կօգտագործի քաղաքական, դիվանագիտական իր ամբողջ ներուժը, որպեսզի այն չլինի:

Հայաստանից, Արցախից և Ռուսաստանից բացի, այդ պատերազմի բացառման հարցում առավելագույն շահագրգռված պետությունը նաև Իրանն է: Այո, նաև Իրանի գործոնը կարող է դեր կատարել, քանի որ այս տարածաշրջան իսլամական ֆունդամենտալիստների մուտքի դեպքում, վերջիններիս թիրախներից կամ հարվածային ուղղություններից մյուսը ինքն է լինելու' շիա մահմեդականության կենտրոնը, քանի որ «Իսլամական պետություն» կոչված կազմակերպությունն այն դիտում է որպես իրեն թշնամի երկիր: Կարծում եմ, Իրանը հիմա դիվանագիտական և այլ ճանապարհներով ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա' հնարավոր պատերազմը կանխելու համար:

Հարցազրույցը` Արթուր Հովհաննիսյանի

Լրահոս
3 Ապր
Վարչապետի խորհրդականը` Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության զեկույցի մասին. 168.am Հեռախոսազանգերի հավաքագրումը սահմանափակում է անձնական կյանքի իրավունքը. «Human Rights Watch» Միջազգային ավիացիոն կազմակերպությունը լիցենզիայից զրկել է Հայաստանի Քաղավիացիայի պետական կոմիտեին Պարոն Թանկյան, Դուք մեծ սխալ եք գործել. Միհրան ՀակոբյանԱրցախի ընտրությունների ժամանակ քվեաթերթիկը լուսանկարահանելու դեպքերի առթիվ հարուցվել է 7 քրգործ Ապատեղեկատվությամբ Ադրբեջանը քողարկում է հրադադարի և հումանիտար իրավունքի խախտումները. Աննա Նաղդալյան Փողերս հետ տվեք, ես գնում եմ. լարված իրավիճակ՝ «Զվարթոց» օդանավակայանում (տեսանյութ) «Գնում եմ Ծովակ ախպորս յոթին». մարզպետ Սանոսյանը՝ քաղաքացիների կողմից սուտ խոսելու դեպքերի մասին Ցուցաբերվող պետաջակցությունը պետք է լինի հասցեական և համընդգրկուն. Միքայել Մելքումյան Ինչ է իրենից ներկայացնում վարակակրի հետ շփում ունեցող անձնաց տեղորոշման համակարգը (տեսանյութ)Վրաստանը հրապարակել է բեռնատարների տեղաշարժի վերաբերյալ ուղեցույց Շրջակա միջավայրի նախարարության օրինագիծը պարունակում է չհիմնավորված մերժման ռիսկեր․ ՄԻՊ«Սերը թագավարակի ժամանակ». Անի Քոչարը նշանվել է (տեսանյութ)Ի՞նչ գաղտնիքների բացահայտումից է վախենում կառավարությունըՄեքսիկացի կինն իր երկվորյակ երեխաներին անվանել է Կորոնա և Վիրուս․ IntNewsՀամաճարակի հետևանքով Նիկոլ Փաշինյանին վերջապես հաջովեց Հայաստանում ստեղծել իր երազած «աննախադեպ» իրավիճակը. Աղասի Ենոքյան Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են գյուղմթերքների արտադրության խթանման քայլերը Պարետի որոշմամբ՝ սահմանափակվել է ՀՀ-ից դիմակների, վիրակապերի և այլ բժշկական ապրանքների արտահանումը Նվերներ՝ սորոսականներից և մասնավորից. ով ինչ է «ընծայում» պետությանըՏՄՊՊՀ-ն ներկայացրել է կոճապղպեղի թանկացման ուսումնասիրության ընթացիկ արդյունքները Արցախում առ այսօր կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել Հոգեբանը նշել է՝ ինչպես ինքնամեկուսացման մեջ հաղթահարել ձանձրույթը․ Ռիա Նովոստի«Աշխարհը ցուրդ է ու խաբուսիգ է». Վանիկ Դաղբաշյանի և Զառայի կատարումը (տեսանյութ) Ռուստամ Բադասյանը դիմել է իրավապահներին՝ կալանքի միջնորդություններից ձեռնպահ մնալու առաջարկով Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացի 9 ուսանողներն ապահովվել են կեցության համար անհրաժեշտ բոլոր պայմաններով. ՀՀ ԱԳՆ Ուհանում կորոնավիրուսի մասին առաջինը նախազգուշացրած բժիշկներից մեկը խորհրդավոր կերպով անհետացել է․ RFAԵրևանի Մարգարյան փողոցում դի է հայտնաբերվել Երևանից Սոչի և Մոսկվա մեկնող հարյուրավոր քաղաքացիներ այս պահին գտնվում են «Զվարթնոց» օդանավակայանում (տեսանյութ)Կորոնավիրուսի կանխարգելման և հաղթահարմանն ուղղված գանձապետարանի հաշվին կա 864 մլն դրամ Լոռու մարզում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքերի թիվը 8-ն է. մարզպետԱրմեն Սարգսյանը զրուցել է FAST հիմնադրամի գործադիր տնօրենի հետ Հնդկաձավարի փոխարինիչը քինոան է. ի՞նչ արժե«Դիմակը կորոնավիրուսից պաշտպանության երաշխիք չէ»․ ԱՀԿ․ Ռիա Նովոստի«Մերսեդես»-ի կողային հայելիները գողացած 18-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել (տեսանյութ)Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ կալանքի տակ գտնվող երկու անձ ազատ է արձակվել Երևան-Սոչի չվերթը կարող է չկայանալ. ՀՀ-ում ՌԴ դեսպանատունԱԳՆ հայտարարությունը՝ «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ կապված իրավիճակի վերաբերյալ Իրանցի բժիշկ Վահիդ Յահյավին կորոնավիրուսից մահացավ իր առաքելությունը կատարելիս. Ջորջ ԱբրահամյանՊարետի որոշմամբ՝ որոշ ապրանքների արտահանումը ՀՀ-ից ժամանակավորապես սահմանափակվելու էՍոթքում 12-ամյա տղայի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Արարատի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 158 հաստատված դեպք. Գարիկ Սարգսյան Սոչիում Բարսեղյանների ընտանիքը բժշկական դիմակներ է կարում և անվճար հիմունքներով տրամադրում բուժաշխատողներին․ Ռիա ՆովոստիՌուսաստանում կորոնավիրուսով հիվանդացության հետ կապված իրավիճակը զարգանում է բարենպաստ սցենարով․ Ռիա ՆովոստիԱռողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել ՀՀ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՌԴ բնակչուհու նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու համար Կորոնավիրուսով պայմանավորված՝ ՔՀԿ-ներում առանձնացվել են մի քանի գործեր Բագրատաշենի անցակետում աշխատանքներ են տարվում մեքենաների կուտակումները նվազեցնելու ուղղությամբ․ ՊԵԿ Համաքաղաքացիների «գույքագրմամբ» զբաղված մարզպե՞տն է միայն տիրապետում ինֆորմացիային (տեսանյութ)Արցախի ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների մասով քրգործեր են հարուցվել «Խուճապի զգացումը նպաստում է սրտանոթային հիվանդությունների ակտիվացմանը»․ հոգեբանը խորհուրդ է տալիս տարեցներին հեռուստացույց չդիտել․ Ռիա Նովոստի
Ամենադիտված
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան ևս 2 դեպք«Սրան պետք ա ստորացնենք, տարեք զուգարան». Մալաթիայի բաժնում խոշտանգել ու ստորացրել են բերման ենթարկվածին. Forrights.am Ես խոսքեր չունեմ արտահայտելու իմ ցավը կնոջս՝ Արիանայի մահվան կապակցությամբ. Լևոն ԱրոնյանՆոր մանրամասներ՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածներիցԼևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստյան արարողությունը (տեսանյութ)5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19 վարակ Մարզահամերգային համալիրը վերածվել է հիվանդանոցի (լուսանկարներ)Ադրբեջանական գնդակոծությունից վիրավորված 16-ամյա տղայի վիճակը ծանր է Տղամարդու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել տոմատի մածուկի շնորհիվ․ Daily MailԵրեխաս թունավորվել է «Երևան Սիթի» սուպերմարկետից գնած սննդից․ քաղաքացին տեսաուղերձով ահազանգում է
Էջմիածնի նշանդրեքից հայտնի կնոջ հարազատները ծեծի են ենթարկել հումորային տեսանյութի հեղինակին Հայտնի է, թե որ արյան խումբն ունեցողներն են առավել պաշտպանված կորոնավիրուսիցՈվ է մետրոյում վարչապետի վրա պատռած բուկլետ նետող աղջիկը (լուսանկարներ)Զույգն օրը ցերեկով սեքսով է զբաղվում Երևանում՝ Հաղթանակ կամրջի տակ (տեսանյութ)Աղջիկը պատռում է «Այո»-ի բուկլետն ու շպրտում Փաշինյանի վրա (տեսանյութ) Էջմիածնում շրջափակել են կորոնավիրուսով վարակված անձի տունը (տեսանյութ)Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան ևս 2 դեպքԴպրոցական աղջիկները սոցցանցերի միջոցով զբաղվել են մարմնավաճառությամբ (լուսանկար)Ունենք նոր կորոնավիրուսի ներքին փոխանցման առաջին դեպքը. վարակաբան Վարչապետը ցուցադրել է 9000 $ արժողությամբ նոր ժամացույցը (լուսանկար)
Էջմիածնի նշանդրեքից հայտնի կնոջ հարազատները ծեծի են ենթարկել հումորային տեսանյութի հեղինակին Հայտնի է, թե որ արյան խումբն ունեցողներն են առավել պաշտպանված կորոնավիրուսիցՏեսանյութ՝ նրանց համար, ովքեր պնդում են, թե փողոցային շները անվտանգ ենՈվ է մետրոյում վարչապետի վրա պատռած բուկլետ նետող աղջիկը (լուսանկարներ)Զույգն օրը ցերեկով սեքսով է զբաղվում Երևանում՝ Հաղթանակ կամրջի տակ (տեսանյութ)Աղջիկը պատռում է «Այո»-ի բուկլետն ու շպրտում Փաշինյանի վրա (տեսանյութ) Էջմիածնում շրջափակել են կորոնավիրուսով վարակված անձի տունը (տեսանյութ)Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amՀայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան ևս 2 դեպքԴպրոցական աղջիկները սոցցանցերի միջոցով զբաղվել են մարմնավաճառությամբ (լուսանկար)