Թուրքական հետախուզությունը տվյալներ ունի ԻՊ կողմից Վատիկանը թիրախավորելու մասին
ԱշխարհԹուրքիայի հետախուզությունը նախազգուշացրել է այն մասին, որ ծայրահեղական ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման հաջորդ թիրախը լինելու է կաթոլիկ աշխարհի հոգևոր կենտրոնը' Վատիկանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին տեղեկատվությունը պարզել են թուրքական հետախուզական խմբերը, որոնք համապատասխան նախազուշացումն արդեն փոխանցել են Վատիկանին:
Բացի այդ, թուրքական հետախուզության տվյալներով' ԻՊ-ն ահաբեկչական գործողություններ է նախապատրաստում նաև Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում: