Ռուսաստանը ցանկանում է վերագծել Եվրոպայի քարտեզը. Քլինթոն
ԱշխարհԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը կարծում է, որ Ռուսաստանն իրեն ագրեսիվ է դրսևորում և ձգտում է վերաձնել Եվրոպայի քարտեզը։ Այս մասին հայտնում է kp.ru-ն:
«Ռուսաստանը գնալով ավելի ագրեսիվ է դառնում, խորապես ահաբեկում է Բալթյան երկրներին։ Մենք տեսել ենք, թե նրանք ինչ են արել արևելյան Ուկրաինայում։ Մենք գիտենք, որ նրանք ցանկանում են վերաձնել Եվրոպայի քարտեզը»,- հայտարարել է Քլինթոնը դեբատների ժամանակ։
Դրանով իսկ Քլինթոնը հիմնավորել է ՆԱՏՕ-ի պահպանման և դաշինքում ԱՄՆ անդամակցության անհրաժեշտությունը։