ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվություն Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասին 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան ՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստը 1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյան ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» 

Կառավարությունն ԱԺ է ներկայացրել ԸՕ-ի լրամշակված տարբերակը. կան փոփոխություններ և նորամուծություններ

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել ընտրական օրենսգրքի նախագծի լրամշակված տարբերակը:

Ընտրական օրենսգրքի նախագծում կատարվել են որոշակի փոփոխություններ, որոնք հիմնված են նաև քաղաքացիական հասարակության և ընդդիմության ներկայացուցիչների որոշ առաջարկների վրա: Մասնավորապես, փոփոխություններ են կատարվել զանգվածային լրատվամիջոցների և դիտորդների իրավունքների վերաբերյալ հոդվածներում: Եթե ընտրական օրենսգրքի նախագծի նախնական տարբերակում սահմանված էր, որ մի տեղամասում չեն կարող գտնվել 8-ից ավելի զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ և դիտորդ, ապա Ազգային ժողով ներկայացված տարբերակում լրագրողների թվի սահմանափակումը հանվել է ու սահմանվել է, որ յուրաքանչյուր լրատվական գործունեություն իրականցնող կարող է կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրել ոչ ավելի, քան 50 ներկայացուցիչների:

ԶԼՄ ներկայացուցիչները քվեարկության օրը կարող են իրականացնել ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո: Լրատվական գործունեություն իրականացնողը կարող է հավատարմագրել իր ներկայացուցիչներին, եթե առնվազն մեկ տարի իր անունից տարածում է լրատվություն: Զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի կողմից սույն օրենսգրքի պահանջները խախտելու դեպքում ընտրական հանձնաժողովի ներկա անդամների ձայների 2/3-ով ընդունված որոշմամբ տվյալ ներկայացուցիչը կարող է հեռացվել հանձ նաժողովի նիստից, իսկ քվեարկության օրը տեղամասային կենտրոնից: Օրենսգրքի նախագծում նաև հստակ սահմանված է, որ դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, այցելուի իրավունքների որևէ սահմանափակում չի թույլատրվում: Ոչ ոք (այդ թվում' ընտրական հանձնաժողովները) իրավունք չունեն դիտորդին, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին, այցելուին դուրս հանելու տեղամասային կենտրոնից կամ ցանկացած այլ կերպ նրանց մեկուսացնելու հանձնաժողովի աշխատանքներին ներկա լինելուց՝ բացառությամբ նրանց կողմից սույն օրենսգրքի պահանջները խախտելու դեպքերի: Եթե քվեարկության սենյակում գտնվող դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների թիվն այնպիսին է, որ ակնհայտորեն խաթարում է քվեարկության բնականոն ընթացքը, ապա տեղամասային ընտրական հանձնաժողովը իրավասու է ներկա անդամների ձայների 2/3-ով ընդունված որոշմամբ սահմանափակել քվեարկության սենյակում միաժամանակյա գտնվելու իրավունք ունեցող դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների ընդհանուր թիվը: Ընդ որում, այդ թիվը չի կարող նվազ լինել 15-ից:

Ընտրական օրենսգրքի նախագծում նորամուծություն է մատնահետքով ընտրողների գրանցման գործընթացը: Նախագծում սահմանված է՝ եթե ընտրողը գրանցված է տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում, ապա նրա ներկայացրած անձը հաստատող փաստաթղթի տվյալներն էլեկտրոնային համակարգ ներմուծելուց հետո էկրանի վրա վառվում է կանաչ լույսը: Այն դեպքում, երբ էկրանին վառվում է կանաչ գույնի ազդանշան, ընտրողը կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով պետք է ներմուծի իր մատնահետքը, որից հետո տեխնիկական սարքավորումը տպում է ընտրողի ազգանունը, անունը, ընտրողների ց ուցակում հերթական համարը, անձը հաստատող փաստաթղթի համարը, քվեարկության կտրոնի հերթական համարը, իսկ թվային շտեմարանում առկա լինելու դեպքում' նաև ընտրողի լուսանկարը պարունակող քվեարկության կտրոն:

Ընտրական օրենսգրքի նախագծի լրամշակված տարբերակում սահմանված է նաև, որ քվեարկության մասնակցության վերաբերյալ տեղեկություններ պարունակող ընտրողների ցուցակները (այդ թվում' էլեկտրոնային ցուցակները) հրապարակման ենթակա չեն, արգելվում է դրանցից լուսապատճեններ հանել, դրանք լուսանկարել կամ տեսանկարահանել:

Հայաստանի Հանրապետության նոր ընտրական օրենսգրքի նախագծի հիմնական նպատակն է լուծում տալ այն հարցերին, որոնք ծագելու են համապետական ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման, անցկացման և ամփոփման փուլերում: Միևնույն ժամանակ նախագծում հաշվի են առնվել համապետական ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելություն իրականացրած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցներում ներկայացված առաջարկությունները, հանձնարարականները, ինչպես նաև համապետական ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում ներով արտահայտված իրավական դիրքորոշումները' ուղղված ընտրական օրենսգրքի բարելավմանը, ինչպես նաև համապետական ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ հաղորդագրությամբ ներկայացված առաջարկությունները: Ներկայացված նախագծում իրացվել են նաև ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած տեղական հասարակական կազմակերպությունների մի շարք առաջարկություններ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ինչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՈստիկանություն տեղափոխված 2 քաղաքացիներից մեկի մոտ, ով անչափահաս է, հայտնաբերվել են թմրամիջոցներ Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին «Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարային ջրանջատում Երևանում և ևս 6 քաղաքներում Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվությունՓաշինյանի, Ֆոն դեր Լեյենի և Բլինքենի հանդիպումը նպատակ ունի Հայաստանին օգնելու. ՄիլլերՎրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասինԲնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենքը կօտարվի «Քվանտ»-ին՝ 123 մլն դրամովՔննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինԵգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստներըԱնիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. ՇահրամանյանՀայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձՔննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից մարտի 28-ըԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար«Որակի հարցում զիջում չի լինելու». շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար ՎարդանյանըԼՂՀ «լուծարման» փաստաթուղթը միակ ճանապարհն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին. ՇահրամանյանՈչ մի ԼՂ վտարանդի կառավարություն չկա, սա մարտահրավեր է մեր ազգային անվտանգությանը. ՓաշինյանՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանանԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Գվինեայի դեսպանի հետԱրցախում մնացել է 10-11 հայ. ՇահրամանյանՍամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի ՀայաստանումՏավուշում առաջանալու են անվտանգության ռազմավարական խնդիրներ, անվտանգ տեղաշարժվելու խնդիր է լինելուԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարըՓարիզի օդանավակայանում քուրդ ակտիվիստին Թուրքիա արտաքսելու փորձի պատճառով՝ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստը 1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. ՄինասյանՄարտի 28-ի աստղագուշակԵրևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-իցԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելությունԵկել է քննադատված ու զրպարտված նախկիններ-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Արտակ Զաքարյան«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԴավիթ Օհանյանը՝ Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՆավթի գներն աճել ենԹանկարժեք մետաղների գներՕրվա խորհուրդ. Մարտի 28«Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»
Ամենադիտված