Մեկ մրցանակակիր` Բեռլինում
SportՀՀ ձյուդոյի պատանիների հավաքական թիմը Բեռլինում մասնակեց Եվրոպայի պատանիների գավաթի խաղարկությանը:
Հավաքականի կազմում ընդգրկված էին Շահեն Աբաղյանը (50կգ, Հրազդան), Գոռ Հակոբյանը (50կգ, Երևան ՆՀՏ), Հարություն Դերմիշյանը (55կգ, Երևան ՍՁՕՄՊՄԴ), Միշա Նազարյանը (60կգ, ԳՀՄՄ), Ալբերտ Մկրտչյանը (66կգ, Երևան ՀՄՄ) և Դավիթ Ղազարյանը (66կգ, Երևան ՍՁՕՄՊՄԴ):
Ալբերտ Մկրտչյանը կրելով 5 հաղթանակ և 1 պարտություն' գրավեց 3-րդ մրցանակային տեղը, Դ. Ղազարյանը, Հ. Դերմիշյանը և Շ. Աբաղյանը 2-ական հաղթանակ կրելուց հետո պարտվեցին և դուրս մնացին հետագա պայքարից: Գ.Հակոբյանը և Մ.Նազարյանը պայքարից դուրս մնացին հենց առաջին գոտեմարտից:
Հավաքականի ավագ մարզիչ Մարտին Սարգսյանի ղեկավարությամբ Հայաստանի հավաքականը մասնակցում էր վերջին նախապատրաստական մրցաշարին Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելու համար, այն տեղի կունենա հունիսի 22-24 Մոնտենեգրոյի Բար քաղաքում: