ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

Մասիսի գագաթին հայտնված լուսեղեն խաչը լուսանկարվել է Երևանից (լուսանկարներ)

Վերլուծական

Աստված Մեծ Մասիսի գագաթին լուսեղեն խաչի ձևով իր ներկայությունն է հայտնել մեզ և, կարծում եմ, ուղարկել ինչ-որ ուղերձ: Եվ եթե այն ուղերձ է, ապա ի՞նչ բովանդակություն ունի, զգուշացո՞ւմ է, թե ավետիս… Լուսեղեն խաչն առաջին անգամ նկատվել է այս տարվա մարտի 20-ին ու Երևանից լուսանկարվել բջջային հեռախոսով: Թե ինչու եմ կարծում, որ նկատվածն աստվածային հրաշք է, կներկայացնեմ քիչ հետո:

Նախ հավաստեմ, որ այս պատմությունը կամ տեղեկությունը հորինվածք չէ, էժանագին սենսացիայով ընթերցողներ գրավելու փորձ չէ, քավ լիցի… Շատ լավ հասկանում եմ, որ ընդհանրապես, իսկ հայության մերօրյա իրավիճակում հատկապես, անբարոյականություն է և անթույլատրելի մեր հայրենակիցների կրոնական ու հայրենասիրական զգացմունքների վրա խաղալը, «Աստված» ու «Մասիս» բառերի, մեր սրբությունների շահարկումը:

Ավելին. այդպես վարվելն ուղղակի կնշանակի մեղք գործել Աստծո առաջ: Ստիպված եմ նախապես գրել այս մասին, որովհետև մեր տեղեկատվական դաշտում այսօր քաոսային և անպատասխանատու վիճակ է: Ամեն օր ու ամեն ժամ խոսքի ազատության չարաշահում է, բազմաթիվ են իսկապես հորինված, կեղծ տեղեկությունները, այսպես ասած, սարքված լուրերը, թացն ու չորը խառնվել են իրար, և ընթերցողն էլ երբեմն կամ հաճախ դժվարանում է կողմնորոշվել, թե որն է կեղծիքը, որը ճշմարտությունը:
Ընդգծեմ, որ սա նաև այն դեպքը չէ, երբ հայտնի չէ կամ չի նշվում տեղեկատվության աղբյուրը, այն շատ որոշակի հայտնի է և ստորև կնշենք նրա անունը և այլ տեղեկություններ:

Ի վերջո, կան Մասիսի գագաթին նկատված խաչի լուսանկարները, որոնց ֆոտոմոնտաժի միջոցով սարքված կեղծիք չլինելու հարցում եթե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ցանկանա համոզվել' համապատասխան փորձաքննության ուղարկելու միջոցով, հետազոտության համար կարող ենք փոխանցել նրան:

Հիմա անցնեմ բուն եղելությունը ներկայացնելուն. Մեծ Մասիսի գագաթին լուսեղեն խաչն առաջին անգամ ս. թ. մարտի 20-ին նկատել ու լուսանկարել է Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դասախոս Անգելինա Ջանոյանը: Նկատել ու դարձյալ բջջային հեռախոսով լուսանկարել է նաև մեկ ամիս հետո' ապրիլի 20-ին:

Տիկին Ջանոյանն ապրում է Երևանի Հրաչյա Քոչարի փողոցի' Փափազյան փողոցի հետ հատվող խաչմերուկի մոտ գտնվող շենքերից մեկում: Նրա բնակարանի պատուհանից Մասիսը հրաշալի երևում է: Ինքն էլ, ինչպես պատմեց Անգելինա Ջանոյանի ծանոթներից լրագրող ընկերուհիս (նա այժմ լրագրությամբ չի զբաղվում և ինձ առաջարկեց գրել այս մասին), շատ հայրենասեր կին է, նաև' հավատացյալ: Ամեն օր, եթե ամպամած չի լինում, պարտադիր նայում է Մասիսին, ողջունում, լուռ խոսում նրա հետ, աշխատանքի գնալուց առաջ մոտենում է պատուհանին, հրաժեշտ տալիս ու նոր դուրս գալիս տանից: Երևի պատահական չէ, որ իր սիրելի Մասիսի վրա աստվածային հրաշքը նկատել-լուսանկարելու և այդ մասին հայտնելու բախտը նրան է տրվել:

«2016 թ․մարտի 20-ին՝ Մեծ պահքի Գալստյան կիրակի օրը, ժամը մոտավորապես 14։30- 15։00-ի սահմաններում գտնվում էի տանը, երբ հայացք գցելով և ողջունելով Արարատին, նկատեցի նրա գագաթին լուսարձակող խաչը,- ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Անգելինա Ջանոյանը:- Այդ պահին արագ ուղևորվեցի տղայիս սենյակ' փնտրելու իր նվեր ստացած հեռադիտակը: Չնայած անզեն աչքով արդեն իսկ պարզ երևում էր խաչի պատկերը' պառկած Մեծ Մասիսի գագաթին, հեռադիտակով ուսումնասիրելիս, տպավորությունս բազմապատկվեց հոգու ցնծությամբ։ Հաջորդեցին գործնական քայլերս. բնակվելով Քոչարի փողոցի շենքերից մեկում, նախ փորձեցի ճշտել, թե այլ դիտակետերից, մասնավորապես' Կենտրոն վարչական շրջանում գտնվող Անտառային փողոցից արդյոք երևո՞ւմ է այդ լուսավոր պատկերն Արարատ լեռան գագաթին։ Ինձ տեղեկացրեցին, որ տեսնում են ճառագող լույս գագաթին, և քանի որ Կենտրոնը գտնվում է Երևանի համեմատաբար ցածրադիր հատվածում, Արարատը տեսնում են ներքևից և գագաթի վրայի պատկերը չի երևում։ Այնուհետև որոշեցի լուսանկարել հեռախոսով (Sony x-peria), սակայն լուսանկարները, ցավոք, այնպես չեն արտահայում լուսարձակումը և փայլը, ինչպես իրականում էր։ Կարծում եմ՝ Գալստյան կիրակին այս երկնային նշանով ինչ-որ խորհուրդ, ինչ-որ ուղերձ է արտահայտում, քանի որ նկատածս արտառոց երևույթ է։ Ես այդ խաչը երբեք չեմ նկատել տարիների ընթացքում Մասիսի իմ ամենօրյա դիտարկումների ժամանակ: Փայլող խաչը լուսարձակեց 30-35 րոպե, որից հետո անհետացավ»:

Տիկին Ջանոյանի տեղեկացմամբ՝ նույն պատկերը երևան է եկել մեկ ամիս անց՝ ապրիլի 20-ին, ավելի վառ լուսարձակմամբ:

«Ապրիլի 20-ին, ժամը 16։00 -16։30-ի սահմաններում «Հաղթանակ» զբոսայգու մոտի արագընթաց մայրուղով տուն գնալիս, տաքսու պատուհանից դարձյալ նկատեցի Արարատի գագաթին փայլող խաչը,- շարունակեց մեր զրուցակիցը:- Դրան ականատես եղավ նաև վարորդը և արտահայտեց նույն կարծիքը, հավելելով' «Այս ծանր օրերին երկնային նշան է մեր հայ ժողովրդին»։ Տուն հասնելուն պես, կրկին զննեցի հեռադիտակով՝ հավաստիանալու համար, թե արդյոք նույն պատկե՞րն է, ինչպիսին տեսել էի մարտին: Այո, նույնն էր, բայց այս անգամ խաչն ավելի վառ էր փայլում և արտահայտիչ էր: Նկատելով նման հրաշք, ցանկանում եմ Արարատի գագաթին լուսարձակող խաչի երևման լուրը հայտնել իմ սիրելի հայ ժողովրդին»։

Բնականաբար, հարց կարող է առաջանալ՝ ինչո՞ւ եմ կարծում, որ Աստված լուսեղեն խաչի ձևով իր ներկայությունն է հայտնել մեզ, ինչո՞ւ եմ կարծում, որ Մասիսի գագաթին լուսեղեն խաչի հայտնվելն աստվածային հրաշք է: Այն պարզ պատճառով, որ չնայած ոչ աղքատիկ երևակայությանս, կատարվածին այլ բացատրություն չեմ կարողանում գտնել: Ավելին. չեմ էլ պատկերացնում, թե որևէ մեկը կարող է գտնել այլ բացատրություն, քանի որ Մասիսի գագաթին լուսեղեն խաչի հայտնվելը հնարավոր չէ բացատրել մթնոլորտում օպտիկական հայտնի երևույթով՝ միրաժով (օդատեսիլով, օդապատրանքով, օդապատկերով, կրկներևույթով): Եթե կա այլ բացատրություն տալ կարողացող որևէ գիտնական, որը կարող է հիմնավորել իր խոսքը, ուշադրությամբ կկարդամ նրա գրածը:

Բոլորս էլ գիտենք, որ քրիստոնեական խաչը, որպես երկրաչափական պատկեր, պատահական պատկեր չէ, այն որոշակի համաչափություն ունի և քրիստոնեության սուրբ ու գլխավոր խորհրդանիշն է' հարության ու փրկության իմաստն արտահայտող: Հետևաբար ինչո՞ւ է Մասիսի գագաթին հայտնվածը եղել ոչ թե ինչ-որ անկանոն, անհամաչափ պատկեր կամ, թեկուզ, կանոնավոր (օրինակ՝ հավասարաթև խաչ), այլ հենց քրիստոնեական խաչ:

Երկրորդ. լուսեղեն խաչը կարող էր հայտնվել հազար ու մի տեղ, այդ դեպքում ինչո՞ւ է հայտնվել հենց մեր սուրբ լեռան' Մեծ Մասիսի վրա, այն էլ՝ գագաթին:

Երրորդ. այդ խաչը կարող էր լինել նաև կանաչ, սև, կապույտ կամ այլ գույնի, ինչո՞ւ է եղել հենց սպիտակ լուսարձակող…

Չորրորդ. ինչո՞ւ է այն հայտնվել Մեծ պահքի Գալստյան կիրակի օրը, իսկ երկրորդ անգամ՝ հաջորդ ամսվա դարձյալ նույն օրը…

Ի վերջո, պատահականությո՞ւն է արդյոք, որ լուսեղեն խաչը նկատած-լուսանկարած և այդ մասին հայտնող անձի անունն Անգելինա է (թարգմանաբար' հրեշտակ): Չեմ կարծում՝ թե այս ամենը կարող էր պատահական լինել, այսքան պատահականություններ կարող էին լինել: Միաժամանակ հասկանում եմ, որ անհավատները, աթեիստները կարող են տրամագծորեն հակառակ կարծիքն ունենալ և արտահայտել: Կարծիքը' կարծիք, բայց եթե կարող են, թող ապացուցեն, որ այս ամենը պատահականություն է:

Հայաստանում նախկինում էլ եղել են զարմանալի, անբացատրելի ինչ-որ բաներ ու նույնիսկ հրաշքներ, որ գիտության տեսանկյունից անհնար է բացատրել: Առաջիկայում կանդրադառնանք նաև դրանց:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված