Գրանցվել է 480 դեպք, որից 164-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Մենք պետք է վտարենք Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանին եւ այստեղ գտնվող բոլոր ադրբեջանցի դիվանագետներին. Մուրադ Փափազյան «ԱՕԿՍ»-ի շենքը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը Աշխարհը ցինիկ է, երկդիմի, հաշվենկատ, բայց աշխարհը մեղավոր չէ, որ մենք անտեր թողեցինք Արցախը․ Աշոտյանը՝ կալանավայրից Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ. ՊՆ Կոնդ թաղամասում 43-ամյա տղամարդու սպանության կասկածանքով ձերբակալվել է վերջինիս կնոջ եղբայրը Գիշերային հետապնդում. մոտոցիկլետով երիտասարդը զրկված էր վարելու իրավունքից Սիմոնյանը և կիպրոսցի գործընկերը քննարկել են Արցախից բռնի տեղահանվածներին վերաբերող հումանիտար խնդիրը Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը Տեղահանված արցախցիները մոտակա բանկերում պետք է բացեն հաշվեհամար․ Փաշինյանը ներկայացնում է ծրագրերը 

Շտապ կարգով

Վերլուծական

Առաջատար ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիտարկում է մեկօրյա այցով շուտափույթ Բաքու մեկնելու հնարավորությունը. դրա մասին լրատվամիջոցի մոսկովյան բյուրոյին հայտնել է ռուսական իշխանություններին մոտ կանգնած աղբյուրը։ Վլադիմիր Պուտինը կարող է Բաքու այցելել ամենամոտ ժամանակներս։

Ավելին՝ ասում են՝ արդեն իսկ տրված է Բաքու թռչելու համար Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը պատրաստելու հրամանը: Թե հատկապես ինչով է պայմանավորված Պուտինի հավանական հապճեպ այցը, ցավոք, աղբյուրները չեն մանրամասնում՝ այդ մասին մտորումները, թերևս, թողնելով վերլոլւծաբանների ու քաղաքագետների մտքի թռիչքին:

Եթե փորձենք հասկանալ Պուտինի՝ Բաքու հավանական այցի նպատակներն ու դրդապատճառները, ապա պետք է նախ այդ այցը դիտարկենք արցախյան խնդրի շուրջ վերջին օրերին տեղի ունեցող գործընթացների համատեքստում, որից էլ հնարավոր կլինի հասկանալ Պուտին-Ալիև առաջիկա բանակցությունների տրամաբանությունն ու ու դրանց ընթացքում արծարծվող թեմաները:

Նախ՝ պետք է ամրագրենք, որ այցի մասին տեղեկատվությունն ասպարեզ է սպրդում ճիշտ այն ժամանակ, երբ Հայաստանում աննախադեպ կերպով ակտիվացել են ԼՂ պաշտոնական ու վերջնական ճանաչման մասին խոսակցություններն ու, թվում է՝ մեկ քայլ է Հայաստանին բաժանում Արցախի ճանաչումից: Հետևաբար՝ ամենևին էլ չի կարելի բացառել այն, որ Բաքվում Պուտինն Ալիևի հետ խոսելու է հենց այս թեմայի շուրջ՝ յուրատեսակ ուլտիմատում ներկայացնելով նրան Ռուսաստանի համար այլևս «անկառավարելի» դարձած Հայաստանի «անկանխատեսելի» վարքագծի հետ կապված: Ասել կուզի' Պուտինն Ալիևի հետ իր մտերմիկ զրույցի ընթացքում բավական նուրբ կերպով ակնարկելու է այն, որ եթե Բաքուն տրվի պրովոկացիաներին ու հանդգնի ևս մեկ անգամ բլից-կրիգի փորձ անել՝ իր չմտածված քայլով ապակայունացնելով ու հրավառելով Անդրկովկասի տարածաշրջանը, ապա ստիպված է լինելու կանգնել փաստի առաջ' Արցախի Հանրապետության՝ Հայաստանի կողմից բարձրագույն մակարդակով ճանաչման, ինչին ոչ մի կերպ չի կարող խոչընդոտել Մոսկվան. կարծել թե Հայաստանի ղեկավարության կողմից Արցախի պաշտոնական ճանաչման հարցի ակտիվորեն քննարկումն ու դրա՝ գրեթե անխուսափելի դառնալու հանգամանքը կյանքի է կոչվել առանց Պուտինի հետ նախնական համաձայնության գալու, կատարյալ միամտություն կլիներ…

Հիմա հարց է ծագում՝ եթե Ռուսաստանին որևիցե կերպ ձեռնտու չէ Անդրկովկասի տարածաշրջանը մխրճել արյունահեղության ծովի մեջ, ապա ի՞նչն է Պուտինին խանգարել այսքան ժամանակ՝ ձեռքը խփել սեղանին ու սաստելով Ալիևին՝ ի սկզբանե կանխել ազերիական արկածախնդրությունը: Բանն այն է, որ որքան էլ անհավանական հնչի տեսակետն այն մասին, թե Ալիևի նման ոչնչությունը կարող է ունենալ իրական լծակներ՝ ներազդելու Մոսկվայի պահվածքի վրա, սակայն այսօր դա է իրականությունը. իրականություն, որը, ի դեպ, խիստ նյարդայնացնում է Պուտինին:

Ուստի՝ խաղարկելով հայկական խաղաքարտը՝ վերջինս փորձում է սեփական վերահսկողության տակ պահել օրեցօր Արևմուտքի գիրկը գլորվող բեղավորին: Այսինքն՝ Ռուսաստանը, օգտագործելով իր ռազմավարական դաշնակցին, փորձում է չեզոքացնել Ադրբեջանից եկող վտանգն ու ողջ տարածաշրջանը առնել սեփական միահեծան վերահսկողության տակ. կատարելապես կառավարելով Անդրկովկասի ամենակնճռոտ հակամարտությունը՝ Ռուսաստանը տարածաշրջանում իր ներկայությանը հաղորդում է մինագամայն նոր որակ՝ էապես թուլացնելով իր աշխարհաքաղաքական գլխավոր մրցակցի դիրքերն այս տարածաշրջանում:

Թե երբ կկայանա Պուտին-Ալիև սպասվող բանակցությունները, թերևս, կիմանանք առաջիկայում, բայց որ Ալիևը հայտնվել է երկու քարի արանքում ու դրա պատճառը Մոսկվայի իրականացրած բազմաքայլ քաղաքական-դիվանագիտական կոմբինացիաներն են, անհերքելի է:

Դավիթ Բաբանով 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գրանցվել է 480 դեպք, որից 164-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԱյսօր Հարավային Կովկասում կարող ենք խաղաղության դարաշրջան թևակոխել. ԱլիևՄենք պետք է վտարենք Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանին եւ այստեղ գտնվող բոլոր ադրբեջանցի դիվանագետներին. Մուրադ Փափազյան«ԱՕԿՍ»-ի շենքը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը Իրանի քաղաքացին Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման համար մահապատժի է դատապարտվել Աշխարհը ցինիկ է, երկդիմի, հաշվենկատ, բայց աշխարհը մեղավոր չէ, որ մենք անտեր թողեցինք Արցախը․ Աշոտյանը՝ կալանավայրիցԱդրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ. ՊՆԿոնդ թաղամասում 43-ամյա տղամարդու սպանության կասկածանքով ձերբակալվել է վերջինիս կնոջ եղբայրըԱրդեն հինգ րոպե անցել է, և դու դեռ օգնություն չես խնդրել. Մասկը ծաղրել է ԶելենսկունԳիշերային հետապնդում. մոտոցիկլետով երիտասարդը զրկված էր վարելու իրավունքիցՍիմոնյանը և կիպրոսցի գործընկերը քննարկել են Արցախից բռնի տեղահանվածներին վերաբերող հումանիտար խնդիրըԱդրբեջանը սկսել է Արցախի տարածքում ռադիո և հեռուստատեսային հաղորդումների հեռարձակումըՈրոնվում է տեսագրության մեջ պատկերված անձըՏեղահանված արցախցիները մոտակա բանկերում պետք է բացեն հաշվեհամար․ Փաշինյանը ներկայացնում է ծրագրերը«Կար ժամանակ, երբ խաղաղ էր Արցախի երկինքը, իսկ մենք հաղթանակած սերունդ էինք». Արփի Գաբրիելյան (տեսանյութ)Ֆրանսիայից պահանջվում է անել հնարավորը՝ Հայաստանի սուրբ սահմանները երաշխավորելու համար. ՕլանդԱդրբեջանը պարտավոր է պահպանել օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության միջազգային դրույթներըՀայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 452 է Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի տեղահանված արցախցիներին Օր օրի մեծանում է վտանգը, որ նա կարող է չմիանալ մեր ընտանիքին․ Վարդանյանի զավակների հայտարարությունըԱրցախից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարությունՀայտնի են դպրոցականների արձակուրդների օրերը Բաքվում Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունն ավարտվել է«Նույնիսկ Արցախի նկատմամբ ադրբեջանական վերահսկողությունը շատերին ռացիոնալության դաշտ չբերեց»Ինչո՞ւ արցախցիները դարձան գաղթական. Կարպիս ՓաշոյանՈւկրաինայում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպում կկայանա. Բորել Մահվան ելքով վրաերթ Երևան-Աշտարակ ճանապարհին Երեք օրում բացահայտվել է 118 հանցագործության դեպք. գրանցվել է 52 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել 69 մարդՉի կանխարգելվել կեղտի կուտակումն ու բորբոսի առաջացումը. կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունըՏանտերը թթենու վրա կանեփ էր աճեցնում․ բացահայտումՀրդեհ Կանիաշիր գյուղում Գրիգոր Մինասյանը Պրոբացիայի ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարինԱրցախի նախկին նախագահները Երեւան չեն տեղափոխվելՆիկոլի «կուսակցությունների» արևմտասեր ղեկավարները չեն դատապարտում Թուրքիայի հայատյաց քայլերըՀռոմի պապը միջազգային հանրության աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի երկխոսության հորդոր է հղել Երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի այս իրավիճակում. Վարդան ՂուկասյանԿրակոցներ Կոտայքում․ հրազենային վնասվածքներով ու դանակահարված հիվանդանոց են տեղափոխվել 4 քաղաքացիՕգնության գումարներով պետք է արցախահայերի համար տներ գնվեն, ոչ թե մարզադահլիճներում տեղավորենԵրևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Հրդեհ Արարատյան փողոցում․ տուժածներ չկան Լույս չի լինիՀոկտեմբերի 2-ի աստղագուշակՀոկտեմբերի 2. Օրվա խորհուրդՓրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերինՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՄբապեն աշխարհի լավագույն խաղացողն է․ Էնրիկե Ճապոնիայի իշխանությունները կոչ են արել սահմանափակել հազի դեմ միջոցների օգտագործումը Տաարաբտը տեխնիկապես ավելի լավն է, քան Նեյմարը․ Բալոտելլի ԼՂ-ից բռնի տեղահանվել է 100 514 անձ. կառավարությունը շարունակում է նրանց ապահովել կեցության վայրով և անհրաժեշտ պայմաններովԱվտոմեքենան գլորվել է դաշտամիջյան հատված․ կա տուժած
Ամենադիտված