Հալեպում լռության ռեժիմը երկարացվել է 48 ժամով
Մերձավոր ԱրևելքՍիրիայի Հալեպ քաղաքում և արվարձաններում լռության ռեժիմը երկարացվել է երկու օրով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է սիրիական բանակի հրամանատարության հայտարարության մեջ:
«Հալեպում և նրա արվարձաններում լռության ռեժիմը երկարացվել է 48 ժամով՝ սկսած մայիսի 10-ի ժամը 01:00-ից մինչև մայիսի 11-ի կեսգիշեր»,- գրված է հայտարարության մեջ:
Մայիսի 9-ին Ռուսաստանը և ԱՄՆ-ն տարածել են համատեղ հայտարարություն, որում հավաստել են Հալեպում և Սիրիայի այլ շրջաններում մարտական գործողությունների դադարեցման շարունակումը և ներկայացրել զինադադարի ամրապնդման մի շարք միջոցառումներ:
Սիրիայում հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել փետրվարի 27-ից: Կրակի դադարեցումը չի տարածվում «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան Նուսրա» և այլ կազմակերպությունների վրա, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ահաբեկչական են ճանաչված, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: