Մերսողները Ջոն Տրավոլտային մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ
СШАՀոլիվուդյան դերասան Ջոն Տրավոլտայի դեմ ևս մեկ դատական հայց է ներկայացվել նրա մերսողներից մեկի կողմից, հաղորդում է Reuters–ը։
Ավելի վաղ ևս մեկ մերսող դատական հայց էր ներկայացրել դերասանի նկատմամբ, ըստ որի որպես բարոյական փոխհատուցում նրանից 2 միլիոն դոլար էր պահանջել։
Տղամարդ մերսողները, պնդում են, որ 58–ամյա դերասանը իրենց նկատմամբ սեռական ոտնձգության է դիմել մերսման ընթացքում։ Առաջին դեպքը վերաբերում է Տեխասի մի բնակչի, որն դերասանին մերսելու համար այցելել է Beverly Hills հյուրանոցի համարներից մեկը։ Երկրորդ դեպքը տեղի է ունեցել այս տարվա հունվարին Ատլանտայում։
Դերասանի փաստաբանը հայտնել է, որ այդ մեղադրանքերն անհեթեթ և ծիծաղելի են՝ «Իմ պաշպանյալը լրիվ կարդարացվի դատարանի կողմից, և կվերացվի նրա դեմ ծիծաղելի և կանխամտածված մեղադրանքների համար», – նշել է դերասանի ներկայացուցիչը։
Հայցվորի պաշտպանյալները հայտնել են, որ չի բացառվում հոլիվուդյան դերասանի կողմից այլ մարդիկ նաև ենթարկված լինեն նման ոտնձգությունների։