Ռուսաստանին չեն սպառնում Եվրոպայում ամերիկյան ՀՀՊ համակարգերը. Ֆրենկ Ռոուզ
ԱշխարհԵվրոպայի երկրներում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայումն ուղղված չէ Ռուսաստանի դեմ և չի խաթարում նրա ռազմավարական պոտենցիալը: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆրենկ Ռոուզը, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:
«ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգերն ուղղված են բալիստիկ հրթիռների սպառնալիքի դեմ, որոնք տեղակայված են եվրատլանտյան տարածաշրջանի սահմաններից դուրս»,- նշել է Ռոուզը:
Դիվանագետի խոսքով՝ «դրանք չեն կարող խաթարել զսպան միջոցների ռուսական ռազմավարական պոտենցիալը»: «ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն դա բազմիցս բացատրել են Ռուսաստանին»,- ասել է պաշտոնյան:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի զգոնությունը Եվրոպայում տեղակայված ՀՀՊ համակարգերի առնչությամբ հիմնավորված չէ: