ԱՄՆ-ում 117 տարեկանում մահացել է Գինեսի ռեկորդների գրքում գրանցված երկարակյաց կինը
WorldՆյու Յորքում մահացել է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենատարեց մարդ գրանցված 117-ամյա Սյուզաննա Մուշաթ Ջոնսը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը:
«Ջոնսը մահացել է մայիսի 12-ին Բրուքլինի ծերանոցներից մեկում։ Վերջին 10 օրերին նա հիվանդ էր»,- մեջբերում է AP-ը ծերաբանության ուսումնասիրության խմբի ներկայացուցիչ Ռոբերտ Յանգի խոսքը։
Ջոնսի հարազատները, որն ունեցել է 10 եղբայր և քույր, նշել են, որ նրա երկար կյանքն ուղեկցվել է ընտանիքի հանդեպ սիրով և ծանոթների նկատմամբ նվիրվածությամբ:
Աֆրոամերիկուհի Ջոնսը ծնվել էր 1899թ. Ալաբամայի նահանգում։ Նա 2015-ին 117-ամյա ճապոնացի Միսաո Օկավայի մահվանից հետո պաշտոնապես գրանցվել էր Գինեսի ռեկորդների գրքում որպես մոլորակի ամենատարեց մարդ։
Հիմա ռեկորդակիրը 116-ամյա իտալուհի Էմմա Մորանոն է, որը մի քանի ամիս փոքր է Ջոնսից։