Ես չեմ կարծում, որ ՀՀԿ-ն շատ լուրջ կհամոզի ինչ որ մեկին կոալիցիա մտնել. Խոսրով Հարությունյան
Общество«Արդյոք կա՞ կոալիցիա ձևավորելու քաղաքական անհրաժեշտություն: Եթե այս հարցի պատասխանը հնչեցվի, մենք կարող ենք հետագայում քննարկել, ուսումնասիրել», - այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՔԴՄ կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով հնարավոր կոալիցիայի ձևավորմանը:
«Կա՞ կոալիցիայի անհրաժեշտություն, թե ոչ, ՀՀԿ-ը այս ընտրությունների արդյունքում ունի, եթե չեմ սխալվում, շուրջ 70 մանդատ, դա ավելին է, քան ԱԺ-ի կեսը, ակնհայտորեն՝ քաղաքական մեծամասնություն, բայց հաշվի առնելով այն բարեփոխումների խորը անհնրաժեշտությունը, որին պետք է ենթարկվի մեր հասարակությունը, իսկ այդ բարեփոխումները շատ դեպքերում լինելու է ցավագին, ապա քաղաքական իշխանությանը հարկավոր է ունենալ երաշխավորված մեծամասնություն, նման մեծամասնաության պարագայում քաղաքական իշխանությունն անկասկած ավելի խիզախ, ավելի համարձակ բարեփոխումների հնաավորություն է ստանում:
Այս պահի դրությամբ, ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը արդեն ունի մոտ 76 մանդատ. բավարար է դա, բայց ես կարծում եմ, որ այն քաղաքական կենսագրությունը, որ ունեն ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը, ձեռքբերում է բոլոր կուսակցությունների համար, և ես ենթադրում եմ, որ փորձ կարվի այդ կոնֆիգուրացիան պահպանել: Կրկնում եմ՝ դա բխում է բոլորի շահերից, ավեի շատ՝ ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի շահերից, բայց այդպիսի կոնֆիգուրացիան ակնհայտորեն կբավարարեր նաև հանրային կյանքի կառուցողական զարգացման ապահովման համար:
Ինչպիսին կլինի իրականությունը՝ դժվար է ասել, ես տեղյակ եմ, որ գնում են խորհրդակցություններ, բանակցություններ, իհարկե ԲՀԿ-ն այս նախընտրական մրցարշավում փորձում էր մեղմ շարադրել, մի քիչ անհասկանալի վարքագիծ ուներ՝ կոալիցիոն ուժ լինելով, բայց երկար փորձում էին ներկայանալ իշխանությունների այլընտրանք և ես մի անգամ ասել եմ, որ իշխանության այլընտրանքը դա ընդդիմությունն է: Ես կարծում եմ, որ այս նախընտրական մրցարշավը օգտակար էր նաև ԲՀԿ-ին՝ իր քաղաքական կայացման տեսանկյունից: Կարծում եմ, որ այս կոնֆիգուրացիան ամենահավանականն է, բայց նաև կարծում եմ, որ գնդակն այդ առումով գտնվում է ԲՀԿ-ի դաշտում, նա պետք է ինչ որ նախաձեռնություններով հանդես գա:
Մեծ իմաստով կոալիցիա կլինի և այդ կոալիցիայի ձևավորումը պայմանավորված է հանրային հետաքրքրություններով: Նաև ես չեմ կարծում, որ ՀՀԿ-ն շատ լուրջ կհամոզի ինչ որ մեկին կոալիցիա մտնելու համար, դա չի լինելու, դա պետք է լինի երկուստեք և ձեռնտու», - նշեց Խոսրով Հարությունյանը: