00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՏՏ ոլորտի արտոնությունների մասին նախագծին Բակո Սահակյանը նախագահել է Արցախի կառավարության նիստը Նախարարությունը Գյումրիի ծննդատանը կտրամադրի անհրաժեշտ սարքավորումներ ԱԺ-ում քննարկվում է նվազագույն կենսաթոշակի հարցը Խոշոր ավտովթար Սարալանջի ճանապարհին. 7 վիրավորներից 3-ը երեխաներ են Պետությունը մայրաքաղաքի բժիշկներին ժամանակավորապես կուղեգրի մարզերՏՏ նախարարությունը Airbus և այլ ընկերությունների գիտական բաժինները բերելու է Հայաստան՝ ներդրումներ անելուՄանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելը հետաձգվել է. ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչություն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թբիլիսիում հանդիպում է անցկացրել Վրաստանի վարչապետի հետ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահին

Հարկային տեսուչի օրինազանցությունների մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հրապարակման հիման վրա ՊԵԿ-ում նշանակվել է ծառայողական քննություն

2016 թվականի մայիսի 10-ին հրապարակել էինք «Հարկային տեսուչի օրինազանցությունները՝ որպես անպատժելիության հետևանք» վերտառությամբ հոդված, որտեղ անդրադարձ էինք կատարել Գորիսի հարկային տեսչության տեսուչ Վաչե Թանգյանի «քաջագործություններին»:

Տեղեկացանք, որ մեր հրապարակման հիման վրա ՀՀ ՊԵԿ-ում օրեր անց նշանակվել է ծառայողական քննություն։ Մինչ ծառայողական քննությունը կպարզի մեր հրապարակած տեղեկության մանրամասները, հարկ ենք համարում մի քանի շեշտադրում անել։

Եվ այսպես։ Հոդվածում բացահայտել և հանրությանն էինք ներկայացրել Վաչե Թանգյանի կողմից թույլ տրված մի շարք օրինազանցությունների մասին, մասնավորապես.

Հոդվածում անդրադարձել էինք կատարել տեսուչի կողմից միջնորդավորված ձեռնարկատիրական գործունեությանը, ինչպես նաև պաշտոնական դիրքի չարաշահմամբ շուկայում հացի վաճառքի ավելացմանը: Հոդվածում նախ ներկայացրել էինք, որ Վաչե Թանգյանը գրեթե բոլոր խանութների սեփականատերերին հրամայում է գնել միայն իր փռի հացը, այլապես խնդիրներ կլինեն։ Ինչ խոսք,Վաչե Թանգյանը կարող է ասել, որ ինքն այդ փուռի հետ ընդհանրապես կապ չունի և դա իր կնոջ անձնական բիզնեսն է, որը տեսականորեն հնարավոր է, սակայն գործնականում՝ զավեշտալի: Դա կարելի է հստակեցնել ընդամենը փռի գործունեության վերաբերյալ Վաչեի կնոջ պատկերացումները հասկանալով:

Այս առումով, քննություն իրականացնող մարմնի համար փոքր-ինչ դժվարություններ կարող են առաջանալ, քանի որ բարդ է գտնել այնպիսի տնտեսվարողի, ով ծառայողական քննություն իրականացնողներին բացահայտ կհայտարարի այն մասին, որ Վաչեն անձամբ իր խանութին հաց վաճառելու հրաման է տվել։ Պատճառը մեկն է՝ վախի մթնոլորտը: Խանութի տերերը շատ լավ են հասկանում այդպիսի հայտարարության հետևանքները: Հոդվածի առաջին մասում նշել ենք նաև, որ այս երևույթները զարմանալի ու անընդունելի են, սակայն այս պահին մեր նպատակը նմանատիպ երևույթների վրա կենտրոնանալը չէ, այլ ավելի կարևոր խնդիրներ վեր հանելը։

Հոդվածի երկրորդ մասում ներկայացրել ենք ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնի դարձած մի ուշագրավ դեպք, որում հստակ նկարագրել ենք Վաչե Թանգյանի կողմից թույլ տրված այնպիսի օրինազանցություններ, որոնց իսկությունը ճշտելը ծառայողական քննություն իրականացնողների համար ամենևին էլ բարդություն չէ:

Նախ սկսենք նրանից, որ քննություն իրականացնող մարմնի համար ամենևին էլ բարդություն չէ պարզել և հիմնավորել հետևյալ մի քանի փաստրը․

Վաչե Թանգյան տեսուչի կինը տեսուչի սպասարկման տարածքում իրականացրել է հացաթխման արտադրություն՝ առանց 5 աշխատողների ձևակերպման և առանց հսկիչ դրամարկղային մեքենայի գրանցման, հետևաբար՝ մինչև ստուգման պահը խուսափել է բյուջե եկամտային հարկ և սոցիալական վճարներ վճարելուց։

Տարածքը սպասարկող տեսուչի կինը մինչև ստուգման պահը փաստացի աշխատել է առանց եկամուտներ հայտարարագրելու, հետևաբար մինչև ստուգման պահը խուսափել է բյուջե համապատասխան հարկեր վճարելուց։

Ստուգման արդյունքում հայտնաբերված վերոնշյալ խախտման հիման վրա առաջադրվել է մոտ 1.000.000 դրամի տուգանք, որը, սակայն, տարածքը սպասարկող տեսուչի կինը չի վճարել։

Ստուգումից հետո տեսուչի կինն այդպես էլ չի գրանցել ոչ մի աշխատող, սակայն փուռը ստուգումից հետո փաստացի աշխատել է, հետևաբար նույնիսկ ստուգումից հետո խուսափել է բյուջե եկամտային հարկ և սոցիալական վճարներ վճարելուց։

Անցկացված ստուգումից հետո տեսուչի կինը իր անունով գրանցված ձեռնարկությունը լուծարել է՝ բյուջեի նկատմամբ պարտավորությունները չկատարելով: Իրականում կարելի է ենթադրել, որ անհատ ձեռնարկատիրոջը ցանկացել են սնանկ ճանաչել:

Սրանք այն կարևոր փաստերն են, որոնք մանրակրկիտ քննության առարկա պետք է դառնան։ Սա այն դեպքն է, որ ՊԵԿ-ը պետք է ամեն ինչ անի, որպեսզի հասարակության մոտ վերանան այն կարծրատիպերը, թե հասարակության տարբեր շերտերում արտոնյալներ կան, թե հարկայինում աշխատող ցանկացած մարդ կարող է չարամտորեն խուսափել հարկերից։ Այնինչ, ՊԵԿ ծառայողական քննության հանձնաժողովից զանգում են խմբագրություն և հարցնում՝ արդյոք կարո՞ղ ենք նշել տնտեսվարող սուբյեկտների, որոնց Վաչեն սպառնացել է իր փռի հացը չվաճառելու համար:

Հասկանում ենք՝ սա նույնպես քննության համար կարևոր է, բայց մի՞թե վերոնշյալ վեց կետերը հիմնավորելուց հետո ակնհայտ չէ Վաչե Թանգյանի տեսակը, մի՞թե սա այն դեպքը չէ, երբ հարկային ծառայողն իր վարքագծով խաղում է այնպիսի համակարգի անվան հետ, ինչպիսին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն է, որն այսօր քաղաքական ու տնտեսական այս ծանր պայմաններում դժվարությամբ կատարում է իր առաքելությունը՝ ապահովելով Հայաստանի Հանրապետության պետական գանձարանը, մի՞թե ավելի կարևոր չէ բացահայտել և պատասխանատվության ենթարկել օրինազանց աշխատակցին։ Մի՞թե ավելի կարևոր չէ հետամուտ լինել բարձրաձայնված բուն խնդրին ու արձանագրված օրինազանցություններին ու պատժել սեփական աշխատակցին։ 

Մի բան մեզ համար անհասկանալի է՝ մի՞թե այս ողջ «քաջագործությունների» մասին տվյալ տարածքի հարկային տեսչության պետը ոչինչ չի իմացել կամ միգուցե իմացել է, սակայն ինչ-ինչ պատճառներով լռել է։ Մենք լավատես կգտնվենք և կմտածենք, որ նա չի իմացել այս ամենի մասին, քանի որ նա, լինելով հարկային տեսչության պետ՝ իրավունք չունի աչք փակել կամ հովանավորել այս աստիճան ամենաթողությունը և օրինազանցությունը։ Համենայնդեպս մտածելու տեղիք է տալիս, նույնիսկ առաջին դեպքում խնդիր ունենք՝ տեսչության պետն իր տեղում չէ:

Իրականում սա միայն հարկային ծառայողի անբարեխիղճ աշխատանքի, ծառայողական պարտականությունների նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի և անփութության հետևանք չէ և ամենախիստ կարգապահական պատասխանատվության ենթարկելուց բացի (ենթադրում ենք այսքանից հետո ամենաքիչն աշխատանքից կազատեն և, բնականաբար, ոչ մի հովանավորչություն ի զորու չի լինի այս գործը գրավոր նկատողությունով կամ այլ տարբերակով գլուխ բերել) պետք է նաև պատժել այն հովանավորներին, ովքեր նպաստել են հարկային ծառայողի «քաջագործություններին»:

Համոզված ենք՝ ծառայողական քննությունն իր օբյեկտիվ եզրակացությունը կտա, որի հիման վրա ճիշտ որոշում կկայացվի:

ԼՈՒՐԵՐ.com-ը հետամուտ է լինելու և մինչև վերջ ներկայացնելու է դեպքերի զարգացման ընթացքը՝ պահպանելով թափանցիկության և օբյեկտիվության սկզբունքը։

Քրիստինա Աղալարյան

Լրահոս
25 Մար
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՏՏ ոլորտի արտոնությունների մասին նախագծին Բակո Սահակյանը նախագահել է Արցախի կառավարության նիստը Նախարարությունը Գյումրիի ծննդատանը կտրամադրի անհրաժեշտ սարքավորումներ ԱԺ-ում քննարկվում է նվազագույն կենսաթոշակի հարցը Խոշոր ավտովթար Սարալանջի ճանապարհին. 7 վիրավորներից 3-ը երեխաներ են Պետությունը մայրաքաղաքի բժիշկներին ժամանակավորապես կուղեգրի մարզերՏՏ նախարարությունը Airbus և այլ ընկերությունների գիտական բաժինները բերելու է Հայաստան՝ ներդրումներ անելուՄանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելը հետաձգվել է. ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչություն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թբիլիսիում հանդիպում է անցկացրել Վրաստանի վարչապետի հետ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահին Լարսը փակ է․ ռուսական կողմում կուտակված է 142 ավտոմեքենա Ինչպե՞ս հաշվառվել անհատ ձեռնարկատեր և ի՞նչ խախտումների դեպքում դիմել ՄԻՊ-ին. իրազեկող տեսանյութ ՈւՂԻՂ․ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային փակ հանդիպում է ունենալու ՊՆ-ում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ Ոստիկանը գնդակոծել է իր պահանջով չկանգնած «07»-ը, որի մեջ 10-րդ դասարանցի 3 տղաներ էին, նրանցից 2-ը սպանվել են, 1-ը՝ վիրավորվել. 1992 թ. ինչպես եղել է․ 1in.amՀայաստան-Ֆինլանդիա հանդիպման մրցավարները հայտնի ենՀանրապետությունում փակ ու դժվարանցանելի ճանապարհներ կան. տեղ-տեղ առկա է մերկասառույց և բուք Եվս երկու երկիր Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 6 մարզում Աստղագուշակ՝ մարտի 25-ի համարՕրվա խորհուրդըՍեքսուալ Վերա Բրեժնևան՝ լողափին (լուսանկար)Թինա Կանդելակիի գայթակղիչ լուսանկարը՝ մարզասրահից (լուսանկար)ՌԴ քննչական մեկուսարանների խցերում կհայտնվեն վճարովի մալուխային ալիքներ Ամբողջովին մերկ Քորթնի Քարդաշյանը՝ ջակուզիում (լուսանկար)Զինծառայողը վաշտի ննջարանում սեքսուալ գործողություն է կատարել քնած ծառայակցի նկատմամբ․1in.amՆատալիա Օրեյրոյի մեջքին՝ գրված Երևան (լուսանկարներ)Հեղափոխության ամենաազդեցիկ պահն՝ ըստ Մարիամ Փաշինյանի (տեսանյութ) Այրվածքներով հոսպիտալացված երեխան Արսեն Թորոսյանի ուշադրության կենտրոնում է Իրինա Շեյքը դստեր հետ՝ Լոս Անջելեսում (լուսնակարներ)Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան՝ «Քեզ հավատով գտա»Անդրադառնալով Էրդողանի քարոզարշավին՝ Սերժ Թանկյանը կոչ է հղել միջազգային հանրությանըԴանակահարություն Երևանում․ հիվանդանոց է տեղափոխվել 3 երիտասարդ Ինձ համար շրջան է վերաարժեքավորելու, վերանայելու․ Սիրուշոյի խորհրդավոր գրառումըԼողանալուց հետո մի տեսակ մտել եմ․ Մկրտիչ Արզումանյան (լուսանկար)Լևոն Քոչարյանը՝ սպորտային մրցույթում պարգևատրվելիս (տեսանյութ)Սիրիայում NBC-ի թղթակիցն ուղիղ եթերում թքել է ափի մեջ և ուղղել մազերը (տեսանյութ) Այսօր Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է Ի՞նչ պիտի անեի, մի թոկ ճարեի, կախվեի՞. Վազգեն Խաչիկյանը՝ իր անցյալի և ապագա հաղորդման մասին․ Armdaily.am Կադրեր՝ Նորվեգիայի ափերի մոտ վթարված նավից (տեսանյութ) Տոկաևը Ղազախստանի նոր պետքարտուղար է նշանակել Նազարբաևի դուստրը հաշմանդամություն ունեցող երեխաներին «այլանդակ» է անվանել (տեսանյութ)«Իմ բարեկամ Մամուկա Բախտաձեի հետ լավ օր անցկացրինք». Նիկոլ Փաշինյան Հերիք ա անիմաստ խոսեն, լսող չկա․ Սոնա Շահգելդյանը՝ Փաշինյանի մասինԱննա Հակոբյանի պաշտոնական կայքէջը պատրաստ էՊատճառը գյուղապետի ընտրություններն էին․ նոր մանրամասներ՝ Շենավան գյուղում հնչած կրակոցներից«Բամբասում ու նախանձում են նրանք, ովքեր...»․ Արփի Գաբրիելյան «Ադրբեջանը ամեն գնով փորձում է մեր Կարենին փոխանակել իր հանցագործ, մարդասպանների հետ». Աշոտ Ասատրյան «Համազգային թատրոնն, ի վերջո, մշտական հասցե կունենա». Լիլիթ Գալստյան
Ամենադիտված
«Չէ, դու հայ չես , դու չես կարող կրել այս հզոր ազգի գենը»․ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորը զայրացել է Լևոն Քոչարյանը մեդալ է նվաճել (տեսանյութ)Պարզվել է Երևանի կենտրոնում սպանված երիտասարդի ինքնությունը Ես մինչև 2018 թ. ապրիլի 24-ը բջջային հեռախոսահամար երբևէ չեմ օգտագործել. Սերժ Սարգսյանի ցուցմունքը (մաս 3) Նատալիա Օրեյրոյի մեջքին՝ գրված Երևան (լուսանկարներ)Շնորհակալ եղեք, որ չեք կրճատվում. Ալեն Սիմոնյանը՝ մաքրուհիներինԲա տենց լավ լուրերը ինչի՞ եք գաղտնի պահում մարդկանցից. Փաշինյանը՝ Ջավադյանին (տեսանյութ)Նոր քրեական գործ՝ ընդդեմ Ալիկ Սարգսյանի և Լևոն ՅոլյանիԳյուղապետի որդին, քրեական հեղինակությունների աջակցությամբ, հողերը գողանում էՓաշինյանն ու Մարությանը ձեռնոցը սխալ են հագել
Վարդենիսում տղան հանգուցյալ հորից զանգ ստանալուց հետո կաթված է ստացել. armdaily.am Մահացել է «Իմ անունն է» նախագծի հաղթող, 25-ամյա երգչուհի Մարիամ Հակոբյանը (տեսանյութ)Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածք է ստացել 3 քաղաքացի, որոնցից 1-ը ԱԺ պատգամավորի եղբորորդին էՅուրի Վարդանյանի առանձնատանն այսուհետ կապրի Սերժ Սարգսյանը Օրվա կադրը. Փաշինյանի ու իր տիկնոջ շաբաթ երեկոն«Սրտնեղում եմ». Մարիամ Փաշինյանը գրառում է կատարել Արյունոտ առավոտ՝ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղում (լուսանկար)Կոնգրեսի օրակարգում են Հայաստանի դեմ պատժամիջոցները. ո՞րը կլինի Փաշինյանի քայլըՔոչարյանը ասաց, թե որտեղ կձախողվի Փաշինյանը«Չէ, դու հայ չես , դու չես կարող կրել այս հզոր ազգի գենը»․ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորը զայրացել է
Ստորագրահավաք՝ ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀորդորում եմ բոլորիդ, չօգտվել mogo.am ընկերության ծառայություններիցՀրապարակվել է Հայխնայբանկում մինչև 1993 թ. ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցողների ցանկըՊԵԿ-ի «Նակոլկա Շուշոն»՝ իր անձին վերաբերվող լուրերի մասինՍաշիկի տղա Հայկ Սարգսյանին հեղափոխական Հայկ Սարգսյանը տալու ա, անցնիԻրավիճակ է փոխվում. մեքենա պահելը ՀՀ-ում կդառնա թանկ հաճույքՎարդենիսում տղան հանգուցյալ հորից զանգ ստանալուց հետո կաթված է ստացել. armdaily.am Մահացել է «Իմ անունն է» նախագծի հաղթող, 25-ամյա երգչուհի Մարիամ Հակոբյանը (տեսանյութ)Փողոցային առևտրով զբաղվողները եղել են ՀՀԿ գրասենյակում և ծնկաչոք օգնություն խնդրելԿարեն Կարապետյանը ժամանում է Հայաստան