00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Շվեդների հետ խաղը լարված է լինելու. ՀյումելսՖրանսիա-Պերու. մեկնարկային կազմերը հայտնի ենԱռյուծին շոյել փորձած զբոսաշրջիկը հազիվ է փրկվել գիշատչի հարձակումից (տեսանյութ) Դանիա-Ավստրալիա` 1:1 (տեսանյութ)Քիմ Քարդաշյանը դարձել է իր ամուսնու մոդելը (լուսանկարներ) Արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Դանիելյանը Ինչպես են սրճում Հոկտեմբերյանում (տեսանյութ) Ինչու են մաքսատանը ժամը 18:00-ից հետո սպասարկվելու համար հավելյալ վճարում քաղաքացիները .ՊԵԿ պարզաբանումը (տեսանյութ)ՀՀԿ-ի «վատությունը» Նիկոլ Փաշինյանին Օլիգարխի դստեր £1,2 մլն արժողությամբ հարսանիքը (տեսանյութ)

Օգնել է պետք շնորհքով մարդկանց, անշնորհքներն իրենք իրենց համար ճանապարհ կհարթեն. մեկնարկում է «ԱՐՏ ՖԵՍՏ 2016»- ը

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Երիտասարդ ստեղծագործողների միությունը և ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնը՝ աջակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի, 2013թ.-ից ի վեր կազմակերպում են ամենամյա «ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական բաց փառատոնը' մեկ տանիքի ներքո խորագրով: Կարևորելով երիտասարդ արվեստագետների ներուժը և ինքնադրսևորվելու անհրաժեշտությունը՝ «ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնը համախմբում է ստեղծագործ երիտասարդներին արվեստի հետևյալ տեսակներում՝ թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն, մանրանկարչություն, բատիկ), դեկորատիվ-կիրառական արվեստ, հագուստի մոդելավորում:

«ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնը մրցութային բնույթի է, որին մասնակցում են 16-30 տարիքային սահմանում գտնվող անհատներն ու ստեղծագործական խմբերը: Մասնագիտական հանձնախումբը դիտում է ցուցադրություններն, ընտրում լավագույն աշխատանքները և մրցանակաբաշխության օրը հանդիսավորությամբ հանձնում մրցանակները։

«ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնի նպատակն է երիտասարդ արվեստագետների շրջանում ստեղծագործական մթնոլորտի խթանումը, մասնագիտական համագործակցության դաշտի ձևավորումը, փորձի փոխանակման արդյունքում երիտասարդ արվեստագետների մասնագիտական հմտությունների կատարելագործումը, նոր անունների և տարվա ստեղծագործական ձեռքբերումների բացահայտումը:

Հունիսի 2-ին, ժամը 18-ին «Կարապի լճում» տեղի կունենա «ԱՐՏ ՖԵՍՏ 2016» միջազգային երիտասարդական փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։

Կատարումներով հանդես կգան սիրված երգիչներ Ֆորշը, Սոնա Շահգելդյանը, Անահիտ Շահբազյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Նարե Գրիգորյանը, Զառա Մարկոսյանը, Սոֆի Մխեյանը, «Ապրել խաղաղ» նախագիծը, ինչպես նաև «ԿԱՐԻՆ» ավանդական երգի-պարի խումբը՝ ղեկավարությամբ Գագիկ Գինոսյանի։

Փառատոնը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, այսօր կայացավ «Արտ Ֆեստ 2016» միջազգային երիտասարդական չորրորդ բաց փառատոնի մամուլի ասուլիսը:

«ԱՐՏ ՖԵՍՏ» միջազգային երիտասարդական փառատոնի մասնագիտական հանձնախմբի անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը հաջողություններ մաղթեց փառատոնի մասնակից երիտասարդներին. «Արդեն չորրորդ տարին է՝ իրականացվում է «ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնը: Ինչպես ամեն տարի, այս տարի եւս ամեն ինչ անում ենք, որ ընդլայնվեն փառատոնի շրջանակները: Մենք չգիտենք, որտեղ, ինչ պայմաններում հանկարծ կարող է ծնվել մի հանճարեղ միտք: Քանի որ շնորհքով մարդիկ շատ կան, բայց նրանք որպես կանոն ամաչկոտ են, մենք ամեն կերպ նրանց դրսեւորվելու հնարավորություն ենք տալիս: Ինչպես ասում են, օգնել է պետք շնորհքով մարդկանց, անշնորհքներն իրենք իրենց համար ճանապարհ կհարթեն»,- ասաց Քոթանջյանը:

«Արտ Ֆեստ» փառատոնի կերպարվեստի հանձնախմբի անդամ ՀՀ վաստակավոր նկարիչ, դոցենտ Աշոտ Համբարձումյանը նշեց, որ «Արտ Ֆեստ»-ն արդեն միջազգային ձևաչափով է ներկայանում. «Արտ ֆեստ»-ում խաչվում են բոլոր արվեստները և միաձուլվում սերունդները: Այս փառատոնը լավ առիթ է՝ հիանալու և հպարտանալու մեր նոր սերնդով»,- ասաց նա:

Փառատոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ, դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը նշեց, որ խնդիրը տաղանդավորներին բացահայտելն է. «Մեր խնդիրը տաղանդավոր երիտասարդներ բացահայտելն ու նրանց բացահայտվելու հնարավորություն տալն է: Ժյուրիի կազմում բոլոր ոլորտներից շատ լուրջ մասնագետներ են հավաքված: Հուսամ՝ նոր ու հետաքրքիր անուններ կտեսնենք այս տարի»,- ասաց նա:

Փառատոնի մասնագիտական հանձնախմբի անդամ, ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Լալա Մնացականյանն էլ իր հերթին ողջունեց մասնակիցներին և նշեց, որ ամեն անգամ իր մեջ հույս է փայփայում, որ մեծահարուստները կսկսեն ուշադրություն սևեռել մշակույթի վրա, ներդրում կունենան, և կծաղկեցնեն մշակույթը. «Կան փառատոններ, որոնք պարզապես թղթի վրա գրվում են, որ կայացել են, և վերջ: Այս փառատոնը հաստատուն քայլերով գնում է առաջ: Ես իմ մեջ հույս եմ փայփայում, որ նման փառատոնները մեր մեծահարուստներին կստիպեն իրենց ուշադրությունը սևեռել և ներդրում ունենալ մշակույթի զարգացման գործում, քանի որ եթե մի երկիր չունի ուժեղ մշակույթ, ուրեմն ուժեղ չէ ոչ մի առումով»,- ասաց Մնացականյանը:

«ԱՐՏ ՖԵՍՏ 2016» միջազգային երիտասարդական փառատոնն ընդգրկում է արվեստի հետևյալ տեսակները՝ թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, հագուստի մոդելավորում, կերպարվեստ, դեկորատիվ-կիրառական արվեստ։

Այս տարի փառատոնն ընթանալու է հունիսի 2-12՝ Երևանյան մշակութային օջախներում (բոլոր միջոցառումների մուտքն անվճար է)։

2013թ. առաջին անգամ կազմակերպած «ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական բաց փառատոնին մասնակցեց ավելի քան 130 երիտասարդ։ Փառատոնը հասարակական հնչեղությամբ և ոլորտի մասնագետների բարձր գնահատականով հաստատեց իր գոյության իրավունքը և ամենամյա լինելու անհրաժեշտությունը:

2014թ. մասնակիցների թիվը հատեց 200-ը։

2015թ. «ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական բաց փառատոնն ընդգրկեց շուրջ 350 մասնակից։

2016թ․ մասնակցում է ավելի քան 430 ստեղծագործ երիտասարդ․․․

դիտվել է 702 անգամ
Լրահոս
21 Հուն
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը սկսել է անօդաչու թռչող սարքեր կիրառել 2011 թվականից ԱԱԾ-ն այս պահին Շմայսի բնակարանում է ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային Խոշոր չափերով գողություն Երևանում գործող գրասենյակներից մեկից Վարույթ է ընդունվել ՀԿ նախագահի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը Մասիսի քաղաքապետը կմնա ազատության մեջՀՔԾ-ն կարճել է բողոքի ցույցերի օրերին Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթը Փաշինյանը դեռևս շարունակում է գործել ոչ թե իբրև պետական գործիչ, այլ ամբոխի տրամադրություններին տուրք տվող ցուցարար ԱՄՆ-ն հինգերորդ սերնդի կործանիչները Թուրքիային կհանձնի (տեսանյութ) Շվեդների հետ խաղը լարված է լինելու. ՀյումելսՖրանսիա-Պերու. մեկնարկային կազմերը հայտնի ենՌոնալդուի նոր ցուցանիշըՆերկայացվել է բոլորովին նոր BMW 8 Series Coupe-ն (տեսանյութ, լուսանկարներ) Առյուծին շոյել փորձած զբոսաշրջիկը հազիվ է փրկվել գիշատչի հարձակումից (տեսանյութ) Դանիա-Ավստրալիա` 1:1 (տեսանյութ)Քիմ Քարդաշյանը դարձել է իր ամուսնու մոդելը (լուսանկարներ) Արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Դանիելյանը Մեգան Մարքլը և արքայազն Չարլզը՝ Royal Ascot-ի բացմանը (տեսանյութ, լուսանկարներ) Ինչպես են սրճում Հոկտեմբերյանում (տեսանյութ) Ինչու են մաքսատանը ժամը 18:00-ից հետո սպասարկվելու համար հավելյալ վճարում քաղաքացիները .ՊԵԿ պարզաբանումը (տեսանյութ)«Կատուն դեմ էր, ես՝ կողմ». Սարգիս Գրիգորյան (տեսանյութ) ՀՀԿ-ի «վատությունը» Նիկոլ Փաշինյանին Օլիգարխի դստեր £1,2 մլն արժողությամբ հարսանիքը (տեսանյութ) Բասկետբոլի հավաքականի խաղացանկում փոփոխություններ են տեղի ունեցել Շերը ստիպված է եղել տավարի լեզու ուտել (տեսանյութ, լուսանկարներ) Հակամարտության ընթացքում 3023 խաղաղ բնակիչ է զոհվել (լուսանկարներ) Տեսանյութ․ չվերթի ժամանակ ուղևորներից մեկը սկսել է մուրացկանություն անել (լուսանկարներ) Բուֆոնն առաջիկայում բուժզննում կանցնի ՊՍԺ-ումՓաշինյանը խափանեց Մարուքյանի ծրագրերըԱյսեր Ղազարյանը նշանակվել է բնապահպանության նախարարի տեղակալ Հայտնի է Սերժի Վաչոյի բնակարանից ու ռեստորանից հայտնաբերված գումարի չափըՕդեսայի հայկական մշակութային կենտրոնում ավանդույթների և մշակույթի միջազգային փառատոն է անցկացվել ԵԿՄ-ն դադարեցրեց Մանվել Գրիգորյանի լիազորությունները «Վերադարձել ենք, որ Երկրապահի այս ամոթը մաքրվի». Ռուստամ ԳասպարյանԻնչ պետք է անել, որպեսզի հակառակորդն արկածախնդրության չդիմիՎաչե Գաբրիելյանը խոսել է նոր կառավարության գործունեության վերաբերյալ ԵԱՏՄ երկրներն ու Վիետնամի մաքսային մարմինները կփոխանակվեն տեղեկատվությամբ Կիևի բենզալցակայանում «ինքնասպասարկման» հետևանքով պայթյուն է որոտացել (տեսանյութ)Արտաբույնք համայնքի նախկին ղեկավարը մանկապարտեզ է ապօրինի գնել և գրանցել որդու անվամբ. տարվում է քննություն Ռոզա Ֆիլբերգը շատ կարճ ջինսե կիսաշրջազգեստով ցույց է տվել սլացիկ ոտքերը «Սասնա Ծռերից» Արմեն Լամբարյանն ազատ էԱվշարի դպրոցի տնօրենի չարաշահումները Կառավարությունը կշարունակի վճարել «Նաիրիտ»-ի 121 աշխատակցի աշխատավարձը ԱԱ 2018. առաջին խաղերի ամենագեղեցիկ երկրպագուհիները (ֆոտոշարք)Վարչապետը նոր նշանակում է արելԱդրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգության հետևանքով մարդ է վիրավորվել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի կազմը սահմանվում է նոր կառավարության կազմին համապատասխան Դավիթ Սանասարյանը ՊՆ վերաբերյալ ինֆորմացիաներ ունի (տեսանյութ)Վաշինգտոնի ազգային պուրակում հայկական լավաշ կպատրաստեն (տեսանյութ) 6-րդ վարչությունում բացահայտվում են չարաշահումներ. Օսիպյան (տեսանյութ)
Ամենադիտված