Թուրքիան կորցնո՞ւմ է Եվրոպայում իր միակ ընկերոջը. «Foreign Policy»-ի անդրադարձը Բունդեսթագի բանաձևին
ԱՐԽԻՎ

Վերջին շրջանում Թուրքիայի հարաբերություններն աշխարհի բոլոր երկրների հետ հարթ չեն դասավորվում, իսկ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նշանակում է, որ Թուրքիայի ու Գերմանիայի մոտեցումները փաստացի հեռանում են իրարից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' նման հրապարակում է արել ամերիկյան Foreign Policy պարբերականը: «Էրդողանն, ով Քենիայում էր, հայտարարել էր, որ ցեղասպանության ճանաչման բանաձևը «լուրջ ազդեցություն կունենա» Անկարայի ու Բեռլինի հարաբերությունների վրա»,-գրել է պարբերականը' ներկայացնելով նաև Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի թվիթերյան գրառումը, որում նա նրբորեն ակնարկում է Գերմանիայի նացիստական հակումների մասին:
Հոդվածագիրը շեշտադրում է այն հանգամանքը, որ բանաձևն ընդունվել է այն ժամանակ, երբ Եվրամիությունն ու Թուրքիան փորձում են իրականացնել փախստականներին առնչվող «կասկածելի» ծրագիրը, ըստ որի, Թուրքիան պետք է փախստականներին ընդունի իր երկրում' փոխարենը ստանալով առանց վիզայի ռեժիմ ԵՄ երկրների հետ: «Այն, որ Թուրքիան հետ է կանչել Գերմանիայից իր դեսպանին, մի երկրից, որը նրա գլխավոր առևտրային գործընկերն է ու փասխտականների ծրագրի ու վիզային ռեժիմի դյուրացման նախաձեռնողը, թվում է ամենահաջող քայլը չէր»,-ասված է հոդվածում:
Գերմանիայի Բունդեսթագը հունիսի 2-ին ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի«1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի ևոգեկոչման մասին» անվանումը: Բանաձևն ընդունվեց ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկձեռնպահ ձայն: Ելույթ ունեցողները միաձայն ընդգծում էին անցյալի հետ առերեսմանանհրաժեշտությունը, նաև' Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման գործընթացին նպաստելումղումները: Բունդեսթագում բարձրաձայնվել է Օսմանյան Թուրքիայի ոճրագործության մասին'նշելով, որ Գերմանիայի քայլը ոչ թե հայց է և մեղադրանք, այլ խոնարհում զոհերի հիշատակի առջև: