Վանաձորում պարզում են հարկային տեսչության շենքի մոտ պայթյունի վնասները
ԻրավունքՀՀ ոստիկանության Տարոնի բաժնում հունիսի 4-ին, ժամը 01:15-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 11 հասցեում գործող Հարկային տեսչության շենքի դիմաց պայթուն է տեղի ունեցել:
Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 00:40-ի սահմաններում նշված հասցեում գործող ՀՀ ԿԱ ՊԵԿ Վանաձորի հարկային տեսչության մուտքի դռան աջ մասի աղբամանում եղած անհայտ իրի պայթյունի հետևանքով ջարդվել են մուտքի դռան ապակիներն ու մուտքի ծածկի պլաստիկ շերտերը: Վնասի չափը պարզվում է: Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Լոռու մարզի քննչական վարչությունը: