Օլիգարխների վերադարձն անմիջական սպառնալիք է պետությանը. Ռիչարդ Կիրակոսյան
SocietyՀայաստանի իշխանությունները հանձնեցին ընտրությունների քննությունը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՌԱՀՀԿ տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը՝ հավելելով, որ միջազգային հանրության արձագանքում կա մեծ հիասթափություն:
«Դա Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն էր, որի սառը վերաբերմունքը ԵԱՀԿ-ի զեկույցին ցույց տվեց, որ նա համարվում է այս խնդրի մի մասը: Իշխանությունները պետք է ընդունեն, որ այս ընտրություններին եղան պրոբլեմներ ու միայն չհայտարարեն գրանցված առաջընթացը»,- նշեց Կիրակոսյանը:
Ըստ քաղաքագետի՝ ընտրությունների ամենամեծ ձեռքբերումներից մեկն այն էր, որ ՀԱԿ-ը մտավ խորհրդարան:
«Նրանք ներկայացնում են ամենադինամիկ ու հաստատական ընդդիմադիր ուժը: ՀԱԿ-ի համար խնդիրն այն է, որ նա կարողանա կառուցողական կերպով ներգրավվել ու աշխատել համակարգում: Դրական եմ համարում, որ Հրանտ Բագրատյանն ու Վարդան Օսկանյանը ընտրվել են պատգամավորներ»,- ասաց Կիրակոսյանը:
Սակայն նա մտահոգիչ է համարում այն, որ մականուններն ու օլիգարխները վերադարձնում են խորհրդարան: Ըստ Կիրակոսյանի, դա անմիջական սպառնալիք է պետությանը:
Անդրադառնալով մեծամասնական ընտրակարգի մրցապայքարին՝ Կիրակոսյանն ասաց, որ այստեղ միակ լուսավոր կետը Էդմոն Մարուքյանի հաղթանակն էր ու Վիկտոր Դալլաքյանի պարտությունը: