Ֆերհեյենը մեծ օգուտ կտա Հայաստանին. Ռուբեն Հայրապետյան
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ՀՖՖ-ն արդեն պայմանագիր կնքել է հոլանդացի Ռայմոնդ Ֆերհեյենի հետ, ով ազգային հավաքականում օգնելու է Վարդան Մինասյանին:
«Իհարկե պայմանագիրը կնքվել է, իսկ թե ի՞նչ կտա հավաքականին' նա պրոֆեսիոնալ ու բարձր որակի մարզիչ է, մենք կարծում ենք, որ մեծ օգուտ կտա:
Պայմանագիրը նախատեսված է մինչև ընտրական փուլի ավարտը: Իհարկե, բոլորդ էլ հասկանում եք, որ մենք շատ լուրջ ենք նախապատրաստվում ընտրական փուլին: Մեծ դժվարությամբ ենք նրան հրավիրել ու, կարծում եմ, շատ մեծ օգուտ է տալու»:
Armsport.am