Հունաստանում կոալիցիոն կառավարություն ձևավորելու հավանակությունը պահպանվում է
ԱշխարհՀունաստանում PASOK կուսակցության առաջնորդ Էվանգելոս Վենիզելոսը կոալիցիոն կառավարություն ձևավորելու նպատակով հանդիպել է «Նոր ժողովրդավարներ» կուսակցության առաջնորդի հետ, հաղորդում է BBC Russian–ը։
Վենիզելոսն արդեն երրորդ քաղաքական գործիչն է, որը փորձում է ստեղծել կոալիցիոն կառավարություն այն բանից հետոմ, երբ անցյալ կիրակի Հունաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքում որևէ կուսակցություն մեծամասնություն չէր կազմել։