Այրվել են ավտոմեքենաների ջարդոններ. մոտակայքում գազատար խողովակ է եղել
ԱյլՀունիսի 14-ին, ժամը 22.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում՝ դեպի ձորը, այրվում են ավտոմեքենաների ջարդոններ, մոտակայքում գազատար խողովակ կա: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.09-ին, մարվել՝ 00.16-ին:
Այրվել են ավտոմեքենաների ջարդոններ (մոտ 300 քմ), խոտածածկույթ և աղբ: