Գերմանիայում կանցկացվի Կոմիտասի անվան դասական երաժշտության միջազգային 2-րդ մրցույթ-փառատոնը
Science and cultureՍ. թ. սեպտեմբերի 7-9-ը Գերմանիայի Պրետցել ամրոցում ՀՀ մշակույթի նախարարության, Märkisch-Oberland շրջանի ղեկավարության և Պրետցել քաղաքի վարչակազմի աջակցությամբ կանցկացվի Կոմիտասի անվան դասական երաժշտության միջազգային երկրորդ մրցույթ-փառատոնը, որի նպատակն է արտերկրում ներկայացնել հայ դասական երաժշտությանը: Մրցույթ-փառատոնի շրջանակներում կկատարվեն անմահ Կոմիտասի ստեղծագործությունները, կհնչեն հայ ժամանակակից, ինչպես նաև գերմանական և արևմտաեվրոպական կոմպոզիտորների գործերից:
Փառատոնի գեղարվեստական ղեկավար՝ Վահրամ Եկավյան: Կոմիտասի անվան դասական երաժշտության միջազգային փառատոնի հիմնադիրներ՝ Վահրամ և Արամ Եկավյաններ: