Անջելինա Ջոլիի հարսանիքը` մի շարք երկրների հարսանեկան ավանդույթների տարրերով
ԱՄՆԱնջելինա Ջոլին (Angelina Jolie) և Բրեդ Փիթը (Brad Pitt), ամերիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ, լայն թափով նախապատրաստվում են իրենց հարսանեկան արարողությանը` չնայած սկզբում հայտարարել էին, որ ճոխ հարսանիք չեն անելու: Աստղային զույգին մոտ կանգնած աղբյուրների տեղեկություններով` Անջելինան ցանկանում է, որ իր հարսանիքը լինի ինքնատիպ և «արտասովոր»:
Ջոլին ծրագրել է հարսանեկան արարողություն` մի շարք երկրներում ընդունված հարսանեկան ավանդույթների տարրերով` հիմնական շեշտը դնելով 3 երկրների վրա, որտեղից նա երեխա է որդեգրել` Կամբոջա, Եթովպիա և Վիետնամ:
Իսկ ահա Փիթը ցանկանում է, որ իրենց հարսանիքը լինի եվրոպական և ամերիկյան ոճի մեջ: «Երկուսն էլ, սակայն, համամիտ են մի բանում. դա հիանալի և ճոխ տոն է լինելու` ընտանիքի անդամների և բազմաթիվ ընկերների մասնակցությամբ: Միայն թե Բրեդը պնդում է, որ արարողությանը հետևի ավանդական ընթրիքը և երեկույթը, սակայն Էնջին ավելի ինքնատիպ բան է ուզում»,- ասել է զույգի ընկերներից մեկը` Closer ամսագրին տված հարցազրույցում:
Նշենք նաև, որ հարսանիքին հրավիրվել են շուրջ 300 հյուրեր: Հարսնացուն, ամենայն հավանականությամբ, հարսանեկան զգեստն արդեն ընտրել է` Versace նորաձևության տանից: