122 ֆուտբոլիստ կարող է կորցնել Անգլիայում աշխատելու իրավունքը
ՍպորտԵվրամիության կազմից դուրս գալու Մեծ Բրիտանիայի որոշումը կարող է լրջորեն ազդել Անգլիայի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների վրա:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն՝ միանգամից 122 խաղացողի սպառնում է Անգլիայում աշխատանքը կորցնելու վտանգը:
ՖԻՖԱ-ի կանոնակարգի համաձայն՝ Մեծ Բրիտանիայում կարող են հանդես գալ այն խաղացողները, ովքեր վերջին 24 ամսվա ընթացքում մասնացել են իրենց հավաքականների խաղերի 30%-ին, եթե նրանք Եվրամիության անդամ երկրներից չեն:
Եթե հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում տեղ է զբաղեցնում 11-20-րդ հորիզոնականներից մեկը, ապա ազգային հավաքականում անցկացրած խաղերի քանակը պետք է հասնի մինչև 45%-ի: