Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հարցաքննում է ահաբեկչության մեջ կասկածվողներին
ԱշխարհԲրիտանական ոստիկանությունը հարցաքննում է երկու տղամարդկանց, որոնք կասկածվում են ահաբեկչական հանցագործություններ իրականացնելու մեջ՝ կապված պայթուցիկ նյութերի հետ, հայտնում է BBC-ն։
Կասկածյալները ձերբակալվել են երեկ՝ մայիսի 11-ին՝ Անգլիայի արևելքում գտնվող Չելտենհեմ քաղաքում այն բանից հետո, երբ նրանց ավտոտնակում կասկածելի առարկաներ են հայտնաբերվել։ Ոստիկանության կողմից այդ կասկածելի իրերի ուսումնասիրության ընթացքում անվտանգության նկատառումներով տարհանվել են մոտակայքում գտնվող շուրջ 100 տների բնակիչները։