Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր
ՀասարակությունՀուլիսի 19-22-ը Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր:
Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից:
Հանրապետության տարածքում՝ հուլիսի 19-22-ը հյուսիսային առանձին շրջաններում, 23-ին, շրջանների մեծ մասում' երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 17-22 մ/վ արագությամբ:
Քամին՝ հյուսիս-արևելյան' 2-7 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 19-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 23-ին‵ նույնքան կնվազի:
Երևանում՝ հուլիսի 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ին' երեկոյան ժամերին, հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: