Սեդրակ Նազարյանի համագյուղացիները փակել են Երեւան - Մեղրի միջպետական ճանապարհը (լուսանկարներ)
ՀասարակությունՀուլիսի 31-ին ՊՊԾ գնդում վիրավորված Սեդրակ Նազարյանի համագյուղացիները փակել են Երեւան -Մեղրի միջպետական ճանապարհը:
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի տարածքից կրծքավանդակային հրազենային վնասվածքով այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված զինված խմբի անդամին վիրահատել են, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Մասնագետները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր։ Միացվել է արհեստական շնչառական սարք։