«Ռոսավիացիա»-ն կողմ է ուղևորների «սև ցուցակների» ստեղծմանը
ՌուսաստանՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավար Ալեքսանդր Նարեդկոն հավանություն է տվել «Аэрофлот»-ի առաջարկությանը, այն է՝ օրենսդրությամբ հնարավորություն ընձեռել ավիափոխադրողներին՝ ստեղծել ինքնաթիռում ագրեսիվ վարք ցուցաբերած ուղևորների «սև ցուցակներ»։
«Որպես ագրեսիվ ողևորների դեմ պայքարի մեթոդ՝ այդ առաջարկությունը կարող է կյանքի կոչվել»,- ասել է Նարեդկոն։
Նրա խոսքով՝ վերջին շրջանում ագրեսիվ ուղևորների թիվն աճել է, սակայն շատ դեպքերում ուղևորներն ագրեսիվ են դառնում ալկոհոլը չարաշահելու հետևանքով։
Ինչպես նկատել է Նարեդկոն, որպես ագրեսիվ ուղևորների դեմ պայքարի մեթոդ, կարող է դառնալ «duty free»-ից գնված ալկոհոլային խմիչքները ինքնաթիռում օգտագործելու արգելումը։