Հովիտ գյուղում կայծակի հարվածից 13-ամյա տղա է մահացել
SocietyՇիրակի մարզի Հովիտ գյուղում կայծակի հարվածից 13-ամյա տղա է մահացել: Այս մասին տեղեկացրել է Հովիտ գյուղի գյուղապետ Ավետիք Սերոպյանը: Նրա խոսքով՝ տղան տեղում մահացել է:
«Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին՝ գյուղի վարչական տարածքում: Ժամը 17:15-ի սահմաններում էր, երբ 13-ամյա Ռոբերտ Ավագյանն իր հորեղբոր որդու հետ վերադառնում էր տուն: Նրանք գառները տարել էին սարն արածեցնելու: Տուն վերադառնալու ճանապարհին 300-400 մետր էր մնացել ու դեպքը տեղի է ունեցել»,- ասաց Ավետիք Սերոպյանը:
Նրա խոսքով՝ երեխային տարել են հիվանդանոց, սակայն ուշ է եղել:
Օգոստոսի 9-ին տեղի է ունեցել երեխայի հուղարկավորությունը: