Ամերիկուհին 97 տարեկան նախատատին կերպարանափոխել է դիմահարդարման միջոցով
ԱշխարհԱՄՆ-ի Տեխասի նահանգի բնակչուհիներից մեկը դիմահարդարել է իր 97 տարեկան նախատատին, ինչի օգնությամբ կերպարանափոխել է նրան: Այդ մասին գրում է Daily Mail-ը:
Համալսարանի 18-ամյա ուսանողուհի եւ վիզաժիստուհի Թեյլոր Թրիմբլն արդյունքը մայիսի 8-ին հրապարակել էր Twitter սոցիալական ցանցի իր էջում: Սակայն ԶԼՄ-ները արտասովոր կերպարանափոխությանն ուշադրություն են դարձրել միայն այժմ: Լուսանկարներն ավելի քան 8 հազար լայք են հավաքել:
Թրիմբլը Daily Mail-ին ասել է, որ իր Դորիս նախատատին դիմահարդարել է, երբ նրան տեսակցության էր գնացել ծերանոց: Սոցցանցի օգտատերերի մեծամասնության կարծիքով, որոնք մեկնաբանել են կերպարանափոխությունը, թոշակառու կինն իր տարիքից անհամեմատ ավելի երիտասարդ տեսք է ունեցել: