Լողափնյա վոլեյբոլ. օլիմպիական ոսկին Բրազիլիայինն է
Սպորտ
Բրազիլիայի լողափնյա վոլեյբոլի հավաքականը նվաճեց օլիմպիական ոսկե մեդալ:
Էլիսոն Չերուտին և Բրունո Օսկար Շմիդտը եզրափակչում ուժերը չափեցին իտալացիներ Պաոլո Նիկոլայի և Դանիելե Լուպոյի հետ և հաղթեցին 2:0 (21:19, 21:17) հաշվով:
Բրոնզե մեդալի համար Նիդերլանդների հավաքականը առավելության հասավ Ռուսաստանի նկատմամբ` 2:0 (23:21, 22:20):