Վալերի Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման
ԱՐԽԻՎԳյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատավճիռը հրապարակվեց:
Դատարանը Վալերի Պերմյակովին ցմահ ազատազրկման վերջնական վճիռ կայացրեց:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին: Սպանության մեջ մեղադրվում էր Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պավլի Պերմյակովը։ Պերմյակովը ծնունդով Չիտայից է: Բանակում ժամկետային ծառայության առաջին կես տարիների ընթացքում բանակից փախել է' խուսափելով պարտադիր ծառայությունից։ 2014-ի դեկտեմբերի 3-ին տեղափոխվել է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազա: