Սերժ Սարգսյանն այցելել է լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի ցուցահանդես
ՀասարակությունՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ Նախագահի անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի «Պատմություններ ճանապարհից» խորագրով անհատական ցուցահանդես, որը բացվել է օգոստոսի 29-ին Հայաստանի նկարիչների միությունում: Այդ մասին թվիթերյան իր էջի միջոցով տեղեկացրել է ՀՀ Նախագահի մամո ւլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:
Դավիթ Հակոբյանն իր ցուցահանդեսին ներկայացրել է արդեն հրապարակված ու բացառիկ լուսանկարներ: Շուրջ 40 լուսանկարներում կարելի է տեսնել ՀՀ Նախագահին, համաշխարհային դեմքերին ու սովորական մարդկանց՝ կուլիսներից ներս ու դուրս:
Դավիթ Հակոբյանը լուսանկարչությամբ զբաղվում է 2002-ից: 2007-ից աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում, որպես ֆոտոլրագրող: 2010-ից ՀՀ նախագահի անձնականլուսանկարիչն է: Ստեղծման օրվանից PAN Photo-ի թիմի անդամ է: