Հիդրոմետ ծառայությունը 30 հակակարկտային կայանքներից ներգործության է ենթարկել կարկտավտանգավոր 3 ամպ
ОбществоՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է. ընդամենը 30 հակակարկտային կայանքներից ներգործության են ենթարկվել կարկտավտանգավոր 3 ամպ, կատարվել է 5464 կրակոց:
Դիտարկվող տարածքներում Շիրակի մարզի՝ Հացիկ, Մեղրաշատ, Ողջի, Վահրամաբերդ, Մայիսյան, Հայկավան, Քեթի և Կամո գյուղերում տեղացել է թույլ կարկուտ, վնասներ չի պատճառել, նշված գյուղերը պաշտպանվում են Հիդրոմետ ծառայության կողմից:
Դիտարկվող տարաքներում Շիրակի մարզի՝ Մարմաշեն, Հովունի, Կապս և Շիրակ գյուղերում տեղացել է կարկուտ, նշված համայնքները չեն պաշտպանվում Հիդրոմետ ծառայության կողմից:
***
Սեպտեմբերի 3-ին, ժամը 18.34-ից մինչև ժամը 19.46-ը ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության հակակարկտային 29 կայանքից Շիրակի մարզի Ազատան, Ախուրյան, Գետք, Կամո, Հայկավան, Հացիկ, Ղարիբջանկան, Քեթի, Մանթաշ, Մայիսյան, Մեղրաշեն, Ողջի, Ոսկեհասկ և Վահրամաբերդ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել 2 կարկտավտանգավոր ամպ, կատարվել է 5254 կրակոց:
***
Ժամը 19.27-ից մինչև 20.03-ը ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության հակակարկտային 1 կայանքից Լոռու մարզի Մեծ Պառնի համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել 1 ամպ, կատարվել է 210 կրակոց: