00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին Վեթինգի արդյունքում մերժված դատավորներին փոխարինող կադրային բազա կա՞. Արամ Սարգսյան (տեսանյութ) Ես չեմ ցանկանում, որպեսզի մեկ անձի կատարած հանցանքի համար պատասխան տա մեկ այլ անձ. Մարինա ԽաչատրյանԹիմով ուզում ենք հաղթել Բաքվում Մխիթարյանի համար. Շկոդրան ՄուստաֆիՎեթինգը ոչ թե զտում է, այլ գնահատման գործընթաց. արդարադատության փոխնախարար (տեսանյութ)Քոչարյանին կալանքից ազատած դատավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Վեթինգի պետք է ենթարկել ողջ պետական ապարատը. ԱԱԾ պետՄեղադրանք է առաջադրվել համադասարանցուն ծանր մարմնական վնաս պատճառելու համարԿրոնը երջանկության հասնելու, մարդկանց օգնելու համար է. ՓաշինյանԳյումրիում հայրը մահացու վրաերթի է ենթարկել 2-ամյա որդուն

Աշխարհի թերևս ամենահեղինավոր կինը` Մայր Թերեզան, որն երեկ սրբադասվեց, հոր կողմից ունի հայկական ծագում (տեսանյութեր)

«Իմ գաղտնիքը պարզ է...
Ես աղոթում եմ». Մայր Թերեզա


Սուրբ Մարիամ Մայրաստվածածնից հետո աշխարհի թերևս ամենահեղինավոր կինը՝ Մայր Թերեզան, հոր կողմից ունի հայկական ծագում: Այսօր նրա մահվան 19-րդ տարելիցն է:

Նայեք այս լուսանկարին, մի՞ թե նրանում չեք տեսնում հայուհու բարի և ազնվական դեմքը, մեր մայրերի ու մեծ մայրերի՝ մամերի կամ տատերի աչքերը, հայացքը…

Երեկ առավոտյան կաթոլիկ միանձնուհի, վանական կանանց «Գթության միսիոներներ» կուսակրոն կանանց միաբանության հիմնադիր, Խաղաղության նոբելյան մրցանակակիր, աշխարհահռչակ հասարակական գործիչ, գթասրտության խորհրդանիշ դարձած Մայր Թերեզա Կալկաթացին դասվել է Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու սրբերի դասին: Արարողությանը ներկա են եղել տասնյակից ավելի պետությունների և կառավարությունների ղեկավարներ ու պատվիրակություններ:

Ավելի վաղ, 2003թ. հոկտեմբերի 19-ին Վատիկանում, Հռոմի պապ Ս. Հովհաննես Պողոս Երկրորդի նախաձեռնությամբ, Մայր Թերեզան դասվել էր Կաթոլիկ Եկեղեցու երանելիների շարքը: Հռոմի սրբազան քահանայապետի կողմից սկսվել էր Մայր Թերեզայի սրբադասման ատենաքննությունը:

«RIA Novօsti»-ի տեղեկացմամբ, սրբադասման արարողությունը տեղի է ունեցել Վատիկանում, Սուրբ Պետրոսի հրապարակում տոնական պատարագի ժամանակ, որը ղեկավարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ինը: Պատարագին մասնակցել են 100 հազարից ավելի հավատացյալներ աշխարհի տարբեր երկրներից: Սրբադասման արարողության կապակցությամբ Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբում տեղադրվել է պաստառ՝ Մայր Թերեզայի պատկերով: Մայր Թերեզայի սրբադասումը իտալական որոշ ԶԼՄ-ներ համարում են Ֆրանցիսկոս 1-ին պապի արտահերթ հայտարարած Գթասիրության հոբելյանական տարվա ամենակարևոր իրադարձություններից մեկը։

Մայր Թերեզայի սրբադասմանը նախորդել են բժշկման հետ կապված և Եկեղեցու կողմից վկայված երկու հրաշագործություն: Առաջին հրաշքը տեղի է ունեցել մինչև նրան Եկեղեցու երանելիների շարքը դասելը: Մայր Թերեզայի մահվան առաջին տարելիցի օրը՝ 1998թ. սեպտեմբերի 5-ին, մի հնդիկ, որի մոտ ախտորոշված է եղել ստամոքսի անբուժելի քաղցկեղ, հրաշքով բուժվել է այդ հիվանդությունից այն բանից հետո, երբ նախօրեին մարմնին հպել է Մայր Թերեզայի կողմից իրեն նվիրած մեդալը:

Դրանից ուղիղ տասը տարի հետո՝ 2008 թվականին, տեղի է ունեցել 2-րդ հրաշքը՝ դարձյալ վկայված Եկեղեցու կողմից: Դա եղել է 35-ամյա բրազիլացի Մարսիլիո Խադդադ Անդրինոյի գլխուղեղի անբուժելի քաղցկեղի բուժումը: Վերջինս տառապել է ուղեղի մի քանի ուռուցքներից: Վիրահատարանում նա արդեն եղել է կոմայի մեջ, երբ ներս մտած վիրաբույժը նրան հանկարծ հայտնաբերել է նստած և լսել նրա հարցը, թե ինքն ինչ է անում այստեղ: Մարսիլիոյի խոսքերով (նույնը պատմել է նաև նրա տիկինը՝ Ֆերնանդան), ինքը հիվանդության սկսվելուց սկսած, չի դադարել աղոթել Մայր Թերեզային: Վերոնշյալ բուժումները մնում են գիտականորեն անբացատրելի:

Ինչպես հայտնի է, որպեսզի անձը սրբադասվի, բացի մի շարք պահանջների, պայմանների բավարարելուց, պետք է նրա անվան հետ կապված առնվազն երկու հրաշագործություն լինի: Հռոմի Կաթոլիկ Եկեղեցին ավելի վաղ ճանաչել էր Մայր Թերեզայի հետ կապված վերոնշյալ հրաշագործություններից առաջինը: Երկրորդը 2008 թվականից մինչև 2015թ. դեկտեմբեր մնում էր չճանաչված: Սակայն, անցյալ տարվա դեկտեմբերին «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով «Inquirer»-ը, հայտնեց, որ Հռոմի պապ Ֆրանցիկոս 1-ինը վերացրել է Մայր Թերեզայի սրբադասման վերջին խոչընդոտը. Վատիկանի Սրբերի հարցերով միաբանությունը միաձայն ճանաչել է այն փաստը, որ Մայր Թերեզայի շնորհիվ բուժվել է գլխուղեղի անբուժելի քացկեղով տառապող 35-ամյա բրազիլացին:

Յուրաքանչյուր աշխատանք կատարելիս, Մայր Թերեզան աղոթում ու խնդրում Աստծու գութը և աջակցությունը: Հիմք ընդունելով Հիսուսի այս խոսքերը ՝ «Քանի որ իմ եղբայրներից մեկի համար արեցիք, Ինձ համար արեցիք, եթե եղբայրներիցս որևէ մեկին չարեցիք, Ինձ չարեցիք», նա տառապյալ, օգնության ու գթության կարիք ունեցող մարդկանց մեջ տեսնում էր Հիսուսին և օգնում էր նրանց այնպիսի մեծ սիրով, ինչպես կօգներ Հիսուսին, եթե սիրելի Հորն օգնելու հնարավորություն ընձեռվեր նրան:

Շատ համառոտ՝ այն մասին, թե ինչ է հայտնի 20-րդ դարի գթասրտության ու ողորմածության խորհրդանիշը համարվող և երեկ միանգամայն արդարացիորեն սրբադասված Մայր Թերեզայի մասին: Նա ծնվել է 1910թ. օգոստոսի 26-ին, մակեդոնական Սկոպյե քաղաքում: Մայր Թերեզան (լրիվ անունը' Մայր Թերեզա Կալկաթացի, անձնագրային անուն ազգանունը - Ագնես Գոնջա Բոյաջիու, ալբաներեն՝ Agneze Gonxhe Bojaxhiu), կաթոլիկ միանձնուհի էր, «Գթության միսիոներներ» միաբանության հիմնադիրը, որը ծառայում էր հիվանդներին և աղքատներին։ Նոբելյան մրցանակի դափնեկիր է. 1979թ. նրան տրվել է Խաղաղության նոբելյան մրցանակ։

1931 թվականին իր կամքով կուսակրոնության ուխտ ընդունելով, Ագնես Գոնջա Բոյաջիու 21 տարեկանում վերցրել է Թերեզա անունը՝ ի պատիվ 1927թ. սրբերի դասին դասված ֆրանսուհի միանձնուհի Թերեզայի (Թերեզա Լիզյեցի), որը հայտնի էր իր բարությամբ և գթասրտությամբ։

Մայր Թերեզան մահացել է Կալկաթայում, 1997թ. սեպտեմբերի 5-ին, 87 տարեկան հասակում, շնչարգելության պատճառով: Վերջին խոսքը եղել է՝ «Չեմ կարողանում շնչել»:


Ստորև ներկայացնում ենք Մայր Թերեզայի ստացած պարգևների և մրցանակների հիմնական մասի ցանկը.


1962 թ. Պադմա Շրի՝ Հնդկաստանի 2-րդ ամենաբարձր մրցանակը:
1963 թ. «Լոտոսի տիրուհի» հնդկական շքանշան:
1969 թ. «Ասիայի ամենաարժանի կնոջը՝ աղքատների հետ անսահման և անդադրում աշխատանքի համար»:
1971 թ. Հովհաննես 23-րդ պապի անվան խաղաղության մրցանակ:
1971 թ. Բոստոնում «Բարի սամարացի» մրցանակ:
1972 թ. «Նեհրու» մրցանակ' համաշխարհային գիտակցության համար:
1973թ. Լոնդոնում Տեմպլետոնի մրցանակ՝ կրոնի մեջ առաջադիմության համար:
1973թ. «Բոլոր մայրերի մայր» մրցանակ:
1974թ. «Տիեզերական մայր» մրցանակ:
1974թ. Եմենի վարչապետի մրցանակ՝ Պատվո թուր:
1975թ. հոկտեմբերի 23. Հյուսիսային Կարոլինայի համալսարանի Ալբերտ Շվայցերի համաշխարհային մրցանակ:
1975թ. Կանադա, Էնտիգոնեշ Նովասկոդիա պատվավոր անդամի կոչում:
1976թ. Ինդիրա Գանդիի կողմից Վիսվաբևարատ համալսարանի բարձրագույն Դեշիկոտամա (գրականության դոկտոր):
1977թ. Քեմբրիջ, աստվածաբանության պատվավոր դոկտորի կոչում:
(1979) Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ «Կարիքավոր մարդկանց օգնելու գործունեության համար»:
1980թ. Ինդիրա Գանդիի կողմից, Բհարատ Ռանդա՝ «Հնդկաստամի գոհար» մրցանակ:
1981թ. Հռոմի Սուրբ Սիրտ բժշկական համալսարանը բժշկության և վիրաբուժության երախտապարտության պատվավոր վկայական:
1983թ. նոյեմբերի 24, Եղիսաբեթ Բ-ի կողմից Դելիի նախագահական պալատում Արժանասիրության Պատվավոր շքանշան:
1985թ. «Ազատության շքանշան» - ստացել է ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանից:
1988թ. Խաղաղության մրցանակ՝ Մոսկվայի Խաղաղության կոմիտեի կողմից:
1989թ. Աշխարհի կանանց մրցանակ՝ Լեյդի Դիանայի կողմից:
1992թ. ՄԱԿ-ի մշակույթի բաժնի խաղաղության, կրթության, աղքատին նվիրաբերված կյանքի մրցանակ:
1994թ. «Յու Տենդ» խաղաղության մրցանակ՝ մարդկության համար անդուլ աշխատանքի համար:
1996թ. օգոստոս, ԱՄՆ. Պատվավոր քաղաքացի պարգև (մինչ այդ տրվել է 2 անգամ):
1997թ. մայիս, ԱՄՆ Կոնգրեսի ոսկե մեդալ:


Ահա մի համառոտ ծաղկաքաղ՝ Մայր Թերեզայի մտքերից.

Ամենակարևոր դեղամիջոցը կյանքում քնքուշ սերն է և հոգատարությունը:
Սերը պետք է արտահայտել գործողության մեջ, և այդ գործողությունը ծառայելն է:
Տուր սիրտդ սիրելու և ձեռքերդ՝ ծառայելու համար:
Շատ տառապանքներ կան այս աշխարհում, շատ-շատ: Նյութական տառապանքը, սովի, անտունության, բոլոր տեսակի հիվանդություններից տառապանքը… Բայց ես դեռևս մտածում եմ, որ մեծագույն տառապանքը մենակ լինելն է, չսիրված և ոչ ոքի չունենալու զգացողությունը: Ես արդեն հասել եմ այն գիտակցությանը, որ անցանկալի լինելը ամենավատ հիվանդությունն է, որ մարդը կարող է երբևիցե ունենալ:

Երբ մեղադրում ես մարդկանց, նրանց սիրելու ժամանակ չի մնում:
Սիրո հաջողությունը ոչ թե արդյունքների, այլ հենց ընթացքի մեջ է:
Փոքրիկ բարի գործերը՝ արված մեծ սիրուց դրդված, ուրախություն և խաղաղություն են բերում:
Ահավասիկ, երազանքներիս մեծ մասը հավանաբար չեմ կարող իրականացնել: Հավաստի մի բան կա, սակայն, որն ինձ համար էական է: Գիտեմ, որ Տերն ինձ կանչում է: Նա ինձ սիրում և քայլերս առաջնորդում է՝ ինձ տալով միսիոների կոչում. ահա իմ միակ վստահությունը:

Տարիներ շարունակ քո կառուցածը մեկ ակնթարթում կարող է կործանվել, շարունակիր կառուցել ամեն դեպքում:
Իմ փոքրիկ ճանապարհը մանկության հոգևոր ճանապարհն է' վստահության և անսահման անձնուրության ճանապարհը:
Ամեն մարդու մեջ ես Քրիստոսին եմ տեսնում: Իսկ քանի որ Քրիստոսը միշտ մեկն է, ինձ համար տվյալ պահին նա այն մարդն է, ով իմ դիմաց է:

Երբ բարիք ես գործում, մարդիկ քեզ կմեղադրեն ծածուկ եսասիրական մտադրության մեջ, բարիք գործիր ամեն դեպքում:
Թող յուրաքանչյուրը, ով գալիս է քեզ մոտ, հեռանա ավելի լավ դարձած ու երջանիկ:
Սիրի՛ր. ինչքան ավելին ես կիսում ուրիշների հետ, այնքան ավելի շատ ես ձեռք բերում:
Եթե ոչինիչ չունենք տալու, այդ ոչինչը տանք:

Տուր աշխարհին քո ունեցած ամենալավը, և կփշրեն քո ատամները: Տուր աշխարհին քո ունեցած ամենալավը ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ:
Ինչպես արդեն նշեցի, Մայր Թերեզան հոր կողմից ունի հայկական ծագում: Սա ազգային սնապարծության կամ տարբեր անձանց առանց որևէ հիմքի հայացնելու արատավոր, իսկապես դատապարտելի ու մերժելի ձգտման արտահայտություն չէ: Նաև ընդգծեմ, որ Մայր Թերեզայի հոր հայ լինելը դեռ բնավ հիմք չէ պնդելու, որ նա հայ էր, քանի որ նկատի ունենալով մոր ալբանուհի լինելը, նույն հաջողությամբ կարելի է պնդել, որ Մայր Թերեզան ալբանուհի էր: Ավելին. Մայր Թերեզան ծնվել, ապրել, կրթվել ու դաստիարակվել է ոչ հայկական միջավայրում (հորը կորցրել է 8 տարեկանում), խոսել է այլ լեզվով, եթե նույնիսկ հայերեն իմացել է, ապա միայն հատուկենտ բառեր, ազգային ինքնությամբ նա իրեն հայ չի զգացել կամ լռել է այդ մասին, համենայն դեպս, ասվում է, թե նա իրեն արյամբ ալբանուհի է համարել, քաղաքացիությամբ՝ հնդկուհի:

Մայր Թերեզայի հայրական կողմից հայկական ծագման վերաբերյալ հոդվածաշարի առաջին նյութն այժմ պատրաստվում է և կհրապարակվի այսօր երեկոյան:

Արթուր Հովհաննիսյան


Տեսանյութերը ստորև.


 

 

 

Լրահոս
24 Մայ
Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին Վեթինգի արդյունքում մերժված դատավորներին փոխարինող կադրային բազա կա՞. Արամ Սարգսյան (տեսանյութ) Ես չեմ ցանկանում, որպեսզի մեկ անձի կատարած հանցանքի համար պատասխան տա մեկ այլ անձ. Մարինա ԽաչատրյանԱրտյոմ Վանեցյան, շնորհավոր․ ԱԱԾ տնօրենի կինը շնորհավորել է որդուն (լուսանկարներ)Թիմով ուզում ենք հաղթել Բաքվում Մխիթարյանի համար. Շկոդրան ՄուստաֆիՎեթինգը ոչ թե զտում է, այլ գնահատման գործընթաց. արդարադատության փոխնախարար (տեսանյութ)Քոչարյանին կալանքից ազատած դատավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Վեթինգի պետք է ենթարկել ողջ պետական ապարատը. ԱԱԾ պետՄեղադրանք է առաջադրվել համադասարանցուն ծանր մարմնական վնաս պատճառելու համարԿրոնը երջանկության հասնելու, մարդկանց օգնելու համար է. ՓաշինյանԳյումրիում հայրը մահացու վրաերթի է ենթարկել 2-ամյա որդուն «Արսենալ»-ի երկրպագուները ստորագրահավաքի միջոցով ուզում են բոյկոտել Բաքվի եզրափակիչըՍա մեր երկիրը հիմնահատակ ավիրելու փորձ է. ԱԺ-ի դիմաց բողոքում են անցումային արդարադատության դեմ Զելենսկուն նվիրել են «Քաղաքականությունն սկսնակների համար» մանկական գիրքը (տեսանյութ) Աննա Հակոբյանը պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցին (տեսանյութ)Վարչապետի որդին Արցախից Երևա՞ն է տեղափոխվել. Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում է Առաջնորդվե՛ք արժանապատիվ ապրելու սկզբունքներով. Հայկ Մարությանի ուղերձը՝ շրջանավարտներինԺամը 11:00-ի դրությամբ ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 30 տրանսպորտային միջոցԲասեն գյուղում տղամարդը դանակահարել է քրոջն ու քրոջ որդուն, այնուհետև՝ ինքնասպան եղել Կոնստանտին Օրբելյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Նազենի Ղարիբյանին ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվելՌԴ ԱԳՆ-ն պարզաբանել է Ռուսաստան Վիկտորյա Նուլանդի մուտքի արգելումը Անցումային արդարադատությունը պետք է զտի ներկա դատական համակարգը. Արարատ Միրզոյան (տեսանյութ)Ո՞ր դեպքում կարող են բռնագանձվել մարդու դրամական միջոցները (տեսանյութ) Նոր մեղադրանքներով Ասանժին 175 տարվա բանտարկություն է սպառնում Մասնակից եղեք առաջավոր երկրին վայել արժեքներ ստեղծելուն. Նախագահի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ ԱԺ-ում անցումային արդարադատության վերաբերյալ խորհրդարանական լսումներ են. ՈՒՂԻՂԱտեստավորման արդյունքները կանդրադառնան ուսուցչի աշխատավարձի վրա Աննա Հակոբյանը հանդիպել է Ալմաթիի հայ համայնքի հետ Աստղագուշակ՝ մայիսի 24-ի համարՕրվա խորհուրդըԱյսօր դուք մեծ կյանք եք մտնում նոր երկրում. Արայիկ Հարությունյանի ուղերձը՝ շրջանավարտներին«Ժողովուրդ». Քոչարյանի գործով լուրջ քննություն է սկսվել «Ժողովուրդ». Փոխնախարարի հրաժարականի հետքերով«Ժողովուրդ». «Մինչեւ իշխանության հստակ քայլերն ու հաստատակամությունը չերեւա, որեւէ դատավոր հրաժարական չի տալու»«Հրապարակ». ԱՄՆ այցն անհաջող է եղել «Ժամանակ». Հանրային աջակցությունը ցույց տալու հանրահավա՞ք կանցկացնի «Իրատես». Դժգոհություն կա Փաշինյանից«Հրապարակ». Արտահո՞սք, թե ժուչոկներ «Փաստ». Երանոսյանի փոխարեն՝ վարչապետի համադասարանցին «Հրապարակ». Նարինե Թուխիկյանը՝ մշակույթի փոխնախարար «Փաստ». Գործադիրում սպասվում են նոր հրաժարականներ «Ժամանակ». Ինչից հետո Արամ Սիմոնյանի դիմադրությունը կոտրվեց «Բարսելոնա»-ի սաների լավագույն գոլերը (տեսանյութ)Մեսսիի`Իսպանիայի առաջնության ավարտված մրցաշրջանում հեղինակած բոլոր գոլերը (տեսանյութ)«Բարսելոնա»-ն նոր ֆուտբոլիստ է ձեռք բերել (լուսանկարներ)Պետրոս Ավետիսյանը` Օմար Մոմանիի ծաղրանկարումՍերխիո Ագուերոյի նոր ընկերուհին (լուսանկարներ)Ոստիկանները հայտնաբերել են ԱՄԷ-ի իրավապահների կողմից հետախուզվող անձինՇիկահեր Մոնիկա` Բելուչչին նոր ֆոտոշարքում
Ամենադիտված
Ինչպես են տանը դիմավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ, լուսանկար)Անգամ չգիտենք՝ մեծի արած է, թե փոքրի. Բաղրամյանում շոկի մեջ են 13-ամյա երեխայի հղիության լուրիցԽաչատրյանը ռեգուլյար բռնաբարել է իր դստրերինՄեր հաջորդ կանգառը Շուշին է, սպասեք մեզ. ադրբեջանցի զինվորների գրառումը (լուսանկար)Էս ջուրը կշփեմ երեսիդ, տեղումդ կմնաս. Ռուբեն Հակոբյանի բարկացած պատասխանը` Պետրոս Ղազարյանին (տեսանյութեր)Սեքսի 7 տեսակ, որոնք կանայք, իրոք, հավանում են«Ես և Անահիտը պահի ազդեցության տակ ենք իրար հետ համբուրվել». Սյուզան Սեդրակյան (տեսանյութեր)Վարդան Ղուկասյանի եղբորորդուն ՔԿՀ-ում «120 կիլոգրամանոց գազանը ուզեցել է մորթել»Եթե որևէ մեկի մտքով անցնի խոչընդոտել դատարանի շենք մտնելս՝ քրգործ հարուցելու հաղորդում կտամ․ փաստաբանԶինված ոստիկանները Երևանում կանգնեցրել են Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան (տեսանյութ)
Միհրան Պողոսյանն ասել է, թե Փաշինյանն ինչքան գումար է իրենից ուզել Ինչպես են տանը դիմավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ, լուսանկար)Սարսափելի կադրեր` «Շերեմետևո» օդանավակայանից․ ուղևորները ցատկում են այրվող ինքնաթիռի աստիճաններից (տեսանյութեր)Դմիտրի Մեդվեդևը կոպիտ հումորով ընդհատում է Փաշինյանին (տեսանյութ)Անգամ չգիտենք՝ մեծի արած է, թե փոքրի. Բաղրամյանում շոկի մեջ են 13-ամյա երեխայի հղիության լուրիցԽաչատրյանը ռեգուլյար բռնաբարել է իր դստրերինՀրապարակվել է տեսանյութ՝ այրվող ինքնաթիռի ներսիցՔոչարյանն անցավ հակագրոհի. ինչպես կարող է շրջվել «դարի դատավարությունը»Կրկին շքեղ հարսանիք. հարսիկը Արթուր Բաղդասարյանի դուստրն է (տեսանյութ)Ադրբեջանը և Երևանը կփլուզվեն. Վլադիմիր Ժիրինովսկի
Միհրան Պողոսյանն ասել է, թե Փաշինյանն ինչքան գումար է իրենից ուզել «Ուրեմն Գաբառի էդքան արածը...». հայտնի է, թե ում հետ էր վիճաբանում Սպիտակցի ՀայկոնԻնչպես են տանը դիմավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ, լուսանկար)Սարսափելի կադրեր` «Շերեմետևո» օդանավակայանից․ ուղևորները ցատկում են այրվող ինքնաթիռի աստիճաններից (տեսանյութեր)Քաշքշոց ու հայհոյանքներ՝ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ (տեսանյութ) Դմիտրի Մեդվեդևը կոպիտ հումորով ընդհատում է Փաշինյանին (տեսանյութ)Ալիևի հետ հանդիպման մասին խոսելիս Փաշինյանը հեռախոսով նամակ ստացավ, որից հետո սկսեց կմկմալ (տեսանյութ)Անգամ չգիտենք՝ մեծի արած է, թե փոքրի. Բաղրամյանում շոկի մեջ են 13-ամյա երեխայի հղիության լուրիցԻնչ տեսք ունի այսօր Արամ Ասատրյանի հետ «Հայ ես դու, հայ եմ ես» երգը կատարող աղջիկը (տեսանյութ) Հերոս Ռոբերտ Աբաջյանի՝ Կյաժի վերջին հեռախոսազրույցը զորամասի հրամանատարի հետ (տեսանյութ)