00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Վեթինգի արդյունքում մերժված դատավորներին փոխարինող կադրային բազա կա՞. Արամ Սարգսյան (տեսանյութ) Ես չեմ ցանկանում, որպեսզի մեկ անձի կատարած հանցանքի համար պատասխան տա մեկ այլ անձ. Մարինա ԽաչատրյանԹիմով ուզում ենք հաղթել Բաքվում Մխիթարյանի համար. Շկոդրան ՄուստաֆիՎեթինգը ոչ թե զտում է, այլ գնահատման գործընթաց. արդարադատության փոխնախարար (տեսանյութ)Քոչարյանին կալանքից ազատած դատավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Վեթինգի պետք է ենթարկել ողջ պետական ապարատը. ԱԱԾ պետՄեղադրանք է առաջադրվել համադասարանցուն ծանր մարմնական վնաս պատճառելու համարԿրոնը երջանկության հասնելու, մարդկանց օգնելու համար է. ՓաշինյանԳյումրիում հայրը մահացու վրաերթի է ենթարկել 2-ամյա որդուն «Արսենալ»-ի երկրպագուները ստորագրահավաքի միջոցով ուզում են բոյկոտել Բաքվի եզրափակիչը

Սրբադասված Մայր Թերեզայի հայկական ծագման հետքերով. մաս 1-ին (տեսանյութ)

Սուրբ Մայր Թերեզայի անձնագրային անուն ազգանունը Ագնես Գոնջա Բոյաջիու է, ալբաներեն՝ Agneze Gonxhe Bojaxhiu, իսկ իրականում նրա անուն ազգանունը եղել է Ագնեսա Բոյաջյան (Agnessa Boyadjian): Ծնվել է 1910 թվականի օգոստոսի 26-ին, մակեդոնական Սկոպյե քաղաքում, քրիստոնյա ալբանուհի Դրանֆիլեի և հայ Նիկոլայի ընտանիքում: Նրա ծնողները կաթոլիկներ էին, ուներ քույր և եղբայր՝ Ագատան և Լազարը: Մայր Թերեզայի հայրը` Նիկոլ կամ Նիկոլայ Բոյաջյանը, այն ժամանակ Օսմանյան Կայսրության լծի տակ գտնվող Արևմտյան Հայաստանից է եղել և Ալբանիա է արտագաղթել հայերի նկատմամբ թուրքերի բռնաճնշումների հետևանքով:

«Մայր Թերեզա... քչերին է հայտնի, որ մարդկության այս հազվագյուտ ծաղիկը կրել է Ագնեսա Բոյաջյան անունը, այսինքն՝ եղել է հայուհի (այդ մասին, 88-ի երկրաշարժից հետո գալով Հայաստան, ինքն է Վազգեն Ա-ին պատմել, ինքս այս մասին լսել եմ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանից)». ընկերուհիներիցս Հրաչուհի Փալանդուզյանի ֆեյսբուքյան այս գրառումն առիթ հանդիսացավ սկսելու և շարունակելու լրագրողական մի ուսումնասիրություն, որի արդյունքները ներկայացնելու ժամանակն է արդեն:

Բնականաբար, առաջին քայլս այս շատ կարևոր, իսկապես սենսացիոն տեղեկատվության առաջին աղբյուրին դիմելն է եղել՝ սրբազանից հավելյալ տեղեկություններ իմանալու ակնկալությամբ:

«Այո, Մայր Թերեզան հայուհի է, Բոյաջյան է իսկական ազգանունը, հայրը՝ Բոյաջյան է, Արևմտյան Հայաստանից գաղթած Ալբանիա, մայրն էլ ալբանուհի քրիստոնյա է,- տողերիս հեղինակի հետ զրույցում ասաց Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:- Ինքն այդ մասին ասել է 1988-ի երկրաշարժից հետո Հայաստան կատարած այցելության ընթացքում Վազգեն Առաջին կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ, կաթողիկոսն էլ դրանից անմիջապես հետո, երբ միաբաններով նստած էինք, բոլորիս հայտնեց` ի զարմանս մեզ, ինքն ինձ նոր այդպիսի բան ասաց»:

Վաղուց էի նկատել երեկ սրբադասված (այս կապակցությամբ տես նախորդ հրապարակումը) Մայր Թերեզայի թե արտաքին, թե ներքին՝ հոգևոր նմանությունը հայ տիկնոջ տեսակին, մտածել էի՝ ինչքան նման է հայի, սակայն միայն այդ նմանությամբ, չունենալով համապատասխան հիմքեր, չէի համարձակվել եզրակացնել, որ նա հայկական ծագում ունի, այս կապակցությամբ աղոտ ենթադրությունից այն կողմ չէի անցել: Ընկերներիցս մեկը՝ Հովսեփ Արթինյանը, այս լուրին այսպես արձագանքեց՝ «Դեռ ովքե՜ր մէջտեղ պիտի ելնեն, որ հայ են… Հնդկաստանի հայ թագուհուն էլ չմոռանալ, որի ամուսինը կնոջ հանդեպ իր սերն արտահայտելու համար Թաջ Մահալ հրաշալի պալատը կառուցեց, նաև՝ Եգիպտոսի հայ իշխանուհի Շաժարաթ Ալ Տըրին, որը ներկայի Կահիրեի ու Եգիպտոսի պետության հիմքը դրեց»։

Այո, իբրև այլազգի հանդես եկած, ինչպես նաև իբրև այլազգի ներկայացվող հայ աշխարհահռչակներն ու մեծերը մեզ դեռ էլի կզարմացնեն, այդպես է ստացվել իր բնօրրանից կտրված աշխարհասփյուռ հայի ճակատագիրը…

Շնորհակալություն հայտնելով այս հրաշալի բացահայտման համար, գրող, հրապարակախոս, հայագիտության ոլորտում արժեքավոր և ուշագրավ հետազոտություններ կատարած Ռուզան Ասատրյանն ասաց.

«Մեկ անգամ էլ հպարտանալու առիթ ունեցա, իսկական գրելու թեմա է, և ճիշտ կլիներ ռուսական «Ռենթիվի» հեռուստատեսության կաշառված լրագրողին նամակ ուղարկվեր այս մասին, չմոռանալով շեշտել Նեֆերտիտիի հայուհի տատի ու Կիևյան Ռուսիայի առաջին հայ թագուհու՝ Աննայի մասին»:

Ոմանք ինձ հարցնում են, գուցե առաջիկայում էլ ուրիշները հարցնեն՝ իսկ ապացույցներ կա՞ն՝ Մայր Թերեզայի հոր հայ լինելու, նրա մասնակի հայկական ծագման վերաբերյալ: Հարգելիներս, ի՞նչ ապացույց եք ուզում՝ ԴՆԹ-ի անալիզի եզրակացությո՞ւն… Կներեք, բայց այդ դեպքում սրբի աճյունի արտաշիրիմում և ԴՆԹ-ի անալիզ իրականացնելն իմ ուժերից վեր է, եթե կարողանայի էլ, հասկանալի պատճառով չէի անի, մանավանդ որ, ԴՆԹ-ի անալիզը գուցե չտա Մայր Թերեզայի մասնակի հայկական ծագման ապացույցը, նրա միայն հայրն է հայ եղել, իսկ մայրը՝ ալբանուհի: Ամենայն հայոց երջանկահիշատակ կաթողիկոս Վազգեն Առաջինի և Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ասածը, Պարգև Սրբազանի այս խիստ արժեքավոր վկայությունը ձեզ համար բավարար չե՞ն, նրանց ստախո՞ս եք համարում կամ կարծում… Եթե այո, նմանների համար հետագա մեկնաբանություններս ավելորդ են… Նմաններին ճիշտը արհամարհելն է:

Որևէ մեկը եթե փորձի հերքել Պարգև սրբազանի ասածը, ապա, եթե զուրկ չէ տրամաբանությունից, նախ պետք է ապացուցի, որ ինքը, այն ժամանակ լինելով միաբաններից մեկը, ներկա է եղել միաբանների հետ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի անխտիր բոլոր հանդիպումներին, և հետո նոր միայն ասի, որ կաթողիկոսը նման տեղեկություն չի հայտնել: Սակայն, սա էլ դեռ բավարար չի լինի Պարգև սրբազանի ասածը հերքելու համար, քանի որ այդ դեպքում անհրաժեշտ կլինի այն ժամանակվա միաբաններից առնվազն երկուսի կողմից այդպիսի ապացույցի ներկայացում ու վկայություն: Ի դեպ, որևէ մեկը չի կարող ասել, թե ինքը ներկա է եղել Ամենայն հայոց կաթողիկոսի և Մայր Թերեզայի առանձնազրույցին (դա անհնար է, որովհետև առանձնազրույցն այդ դեպքում առանձնազրույց չէր լինի), հետևաբար և չի կարող ասել, թե Մայր Թերեզան իր հոր հայ եղած լինելու մասին տեղեկություն կաթողիկոսին չի հայտնել:

Հասկանալի է, Պարգև Սրբազանի մոտ այդ պահին ձայնագրիչ չի եղել, որ ձայնագրեր Վազգեն Առաջինի խոսքը, մտքովն էլ չէր կարող անցնել, թե նա իրենց՝ միաբաններին ինչ է ասելու: Ձայնագրված լինելու պարագայում Վազգեն Առաջինի խոսքն էլ աշխարհի գերակշիռ մասի համար կարող էր արժանահավատ չլինել: Հայերիս, համենայն դեպս, բոլոր նրանց համար, ովքեր Վազգեն Առաջին կաթողիկոսին կամ Պարգև սրբազանին ստախոս չեն համարում, մայր Թերեզայի հոր հայ լինելն արժանահավատ է:

Այնուամենայնիվ, կա՞ն այլ վկայություններ կամ տեղեկություններ, որոնք Պարգև սրբազանի ասածն արտաքին աշխարհի համար կդարձնեն հնարավորինս արժանահավատ: Այս կապակցությամբ նախ նշեմ, որ Մայր Թերեզայի հայկական ծագման վերաբերյալ լուրը հաստատել է ԱՄՆ-ում, Կալիֆոռնիայի նահանգի Սան Դիեգո քաղաքում արդեն 21 տարի ապրող մեր հայրենակից Նազիկ Հակոբյանը: Ֆեյսբուքով ինձ գրած ու պահպանված նամակով նա հայտնել է, որ 2000 թվականին, երբ ապրելիս է եղել Վաշինգտոնի նահանգի Սիեթլ քաղաքում, Մայր Թերեզայի հայկական ծագման մասին իմացել է մի ալբանացի կնոջից: Ահա Նազիկ Հակոբյանի նամակը.

«Տարիներ առաջ աշխատում էի մի հուշանվերների խանութում, մի օր հաճախորդներից մեկը հարց տվեց ինչ-որ բանի մասին, պատասխանեցի, նա ժպտաց ու հարցրեց՝ իսկ ո՞ր երկրի առոգանությամբ եք խոսում… Ասացի՝ Հայաստանից եմ, նա միանգամից ոգևորվեց ու ասաց՝ օ՜, Հայաստանի՞ց ես, ես Ալբանիայից եմ, մեր նշանավոր սուրբ Մայր Թերեզան ազգությամբ հայ է, մենք հայերին շատ ենք սիրում, քանի որ Մայր Թերեզան ամենանշանավոր ալբանացին է աշխարհում… Զարմացած հարցրեցի՝ իսկապե՞ս, ես չգիտեի: Նա զարմացավ ու ժպտալով պատասխանեց՝ այո, այո, այդ ինչպե՞ս է, որ չգիտեք…»:

Ոմանք գուցե այս ամենում ազգային սնապարծություն տեսնեն, բայց, ինչպես ասում են, Աստված նրանց հետ, իրականությունը ու դրա արձանագրումը որևէ առնչություն չունեն ազգային սնապարծության հետ:

Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, Ագնեսա Բոյաջյանի իսկական անունը եղել է Գայանե, սակայն այդ տեղեկությունը դեռ ճշտման կարիք ունի:

Ծանոթանալով Մայր Թերեզայի վերաբերյալ այս լուրին, ոչ միայն Ռուզան Ասատրյանը, ուրիշները նույնպես առիթ են ունեցել մեկ անգամ ևս իրենց ազգային պատկանելությամբ հպարտանալու և ուրախանալու այս բացահայտման համար: Եվ դա միանգամայն հասկանալի է՝ Մայր Թերեզան սովորական մարդ չէր, նա իր ապրած կյանքով մարդու նկատմամբ Քրիստոսի պատգամած սիրո, կարեկցանքի, գթասրտության մարդկությանը ցայսօր հայտնի ամենապայծառ օրինակներից մեկն է Աստծո Որդուց հետո, եթե ոչ ամենապայծառը:

«Ամեն մարդու մեջ ես Քրիստոսին եմ տեսնում,- ասել է մայր Թերեզան:- Իսկ քանի որ Քրիստոսը միշտ մեկն է, ինձ համար տվյալ պահին նա այն մարդն է, ով իմ դիմաց է»: Նա ասել է նաև. «Որքան շատ սեր, իմաստություն ու բարություն հայտնաբերեք ձեր մեջ, այնքան ավելի շատ դրանք կնկատեք ձեզ շրջապատող աշխարհում»:

Արթուր Հովհաննիսյան


Տեսանյութը ստորև.

 

 

 

Լրահոս
24 Մայ
Վեթինգի արդյունքում մերժված դատավորներին փոխարինող կադրային բազա կա՞. Արամ Սարգսյան (տեսանյութ) Ես չեմ ցանկանում, որպեսզի մեկ անձի կատարած հանցանքի համար պատասխան տա մեկ այլ անձ. Մարինա ԽաչատրյանԱրտյոմ Վանեցյան, շնորհավոր․ ԱԱԾ տնօրենի կինը շնորհավորել է որդուն (լուսանկարներ)Թիմով ուզում ենք հաղթել Բաքվում Մխիթարյանի համար. Շկոդրան ՄուստաֆիՎեթինգը ոչ թե զտում է, այլ գնահատման գործընթաց. արդարադատության փոխնախարար (տեսանյութ)Քոչարյանին կալանքից ազատած դատավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Վեթինգի պետք է ենթարկել ողջ պետական ապարատը. ԱԱԾ պետՄեղադրանք է առաջադրվել համադասարանցուն ծանր մարմնական վնաս պատճառելու համարԿրոնը երջանկության հասնելու, մարդկանց օգնելու համար է. ՓաշինյանԳյումրիում հայրը մահացու վրաերթի է ենթարկել 2-ամյա որդուն «Արսենալ»-ի երկրպագուները ստորագրահավաքի միջոցով ուզում են բոյկոտել Բաքվի եզրափակիչըՍա մեր երկիրը հիմնահատակ ավիրելու փորձ է. ԱԺ-ի դիմաց բողոքում են անցումային արդարադատության դեմ Զելենսկուն նվիրել են «Քաղաքականությունն սկսնակների համար» մանկական գիրքը (տեսանյութ) Աննա Հակոբյանը պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցին (տեսանյութ)Վարչապետի որդին Արցախից Երևա՞ն է տեղափոխվել. Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում է Առաջնորդվե՛ք արժանապատիվ ապրելու սկզբունքներով. Հայկ Մարությանի ուղերձը՝ շրջանավարտներինԺամը 11:00-ի դրությամբ ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 30 տրանսպորտային միջոցԲասեն գյուղում տղամարդը դանակահարել է քրոջն ու քրոջ որդուն, այնուհետև՝ ինքնասպան եղել Կոնստանտին Օրբելյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Նազենի Ղարիբյանին ԲԴԽ Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվելՌԴ ԱԳՆ-ն պարզաբանել է Ռուսաստան Վիկտորյա Նուլանդի մուտքի արգելումը Անցումային արդարադատությունը պետք է զտի ներկա դատական համակարգը. Արարատ Միրզոյան (տեսանյութ)Ո՞ր դեպքում կարող են բռնագանձվել մարդու դրամական միջոցները (տեսանյութ) Նոր մեղադրանքներով Ասանժին 175 տարվա բանտարկություն է սպառնում Մասնակից եղեք առաջավոր երկրին վայել արժեքներ ստեղծելուն. Նախագահի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ ԱԺ-ում անցումային արդարադատության վերաբերյալ խորհրդարանական լսումներ են. ՈՒՂԻՂԱտեստավորման արդյունքները կանդրադառնան ուսուցչի աշխատավարձի վրա Աննա Հակոբյանը հանդիպել է Ալմաթիի հայ համայնքի հետ Աստղագուշակ՝ մայիսի 24-ի համարՕրվա խորհուրդըԱյսօր դուք մեծ կյանք եք մտնում նոր երկրում. Արայիկ Հարությունյանի ուղերձը՝ շրջանավարտներին«Ժողովուրդ». Քոչարյանի գործով լուրջ քննություն է սկսվել «Ժողովուրդ». Փոխնախարարի հրաժարականի հետքերով«Ժողովուրդ». «Մինչեւ իշխանության հստակ քայլերն ու հաստատակամությունը չերեւա, որեւէ դատավոր հրաժարական չի տալու»«Հրապարակ». ԱՄՆ այցն անհաջող է եղել «Ժամանակ». Հանրային աջակցությունը ցույց տալու հանրահավա՞ք կանցկացնի «Իրատես». Դժգոհություն կա Փաշինյանից«Հրապարակ». Արտահո՞սք, թե ժուչոկներ «Փաստ». Երանոսյանի փոխարեն՝ վարչապետի համադասարանցին «Հրապարակ». Նարինե Թուխիկյանը՝ մշակույթի փոխնախարար «Փաստ». Գործադիրում սպասվում են նոր հրաժարականներ «Ժամանակ». Ինչից հետո Արամ Սիմոնյանի դիմադրությունը կոտրվեց «Բարսելոնա»-ի սաների լավագույն գոլերը (տեսանյութ)Մեսսիի`Իսպանիայի առաջնության ավարտված մրցաշրջանում հեղինակած բոլոր գոլերը (տեսանյութ)«Բարսելոնա»-ն նոր ֆուտբոլիստ է ձեռք բերել (լուսանկարներ)Պետրոս Ավետիսյանը` Օմար Մոմանիի ծաղրանկարումՍերխիո Ագուերոյի նոր ընկերուհին (լուսանկարներ)Ոստիկանները հայտնաբերել են ԱՄԷ-ի իրավապահների կողմից հետախուզվող անձինՇիկահեր Մոնիկա` Բելուչչին նոր ֆոտոշարքումՔաղաքական ճգնաժամն Ուկրաինայում և Զելենսկիի առաջին քայլերը
Ամենադիտված
Ինչպես են տանը դիմավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ, լուսանկար)Անգամ չգիտենք՝ մեծի արած է, թե փոքրի. Բաղրամյանում շոկի մեջ են 13-ամյա երեխայի հղիության լուրիցԽաչատրյանը ռեգուլյար բռնաբարել է իր դստրերինՄեր հաջորդ կանգառը Շուշին է, սպասեք մեզ. ադրբեջանցի զինվորների գրառումը (լուսանկար)Էս ջուրը կշփեմ երեսիդ, տեղումդ կմնաս. Ռուբեն Հակոբյանի բարկացած պատասխանը` Պետրոս Ղազարյանին (տեսանյութեր)Սեքսի 7 տեսակ, որոնք կանայք, իրոք, հավանում են«Ես և Անահիտը պահի ազդեցության տակ ենք իրար հետ համբուրվել». Սյուզան Սեդրակյան (տեսանյութեր)Վարդան Ղուկասյանի եղբորորդուն ՔԿՀ-ում «120 կիլոգրամանոց գազանը ուզեցել է մորթել»Եթե որևէ մեկի մտքով անցնի խոչընդոտել դատարանի շենք մտնելս՝ քրգործ հարուցելու հաղորդում կտամ․ փաստաբանԶինված ոստիկանները Երևանում կանգնեցրել են Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան (տեսանյութ)
Միհրան Պողոսյանն ասել է, թե Փաշինյանն ինչքան գումար է իրենից ուզել Ինչպես են տանը դիմավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ, լուսանկար)Սարսափելի կադրեր` «Շերեմետևո» օդանավակայանից․ ուղևորները ցատկում են այրվող ինքնաթիռի աստիճաններից (տեսանյութեր)Դմիտրի Մեդվեդևը կոպիտ հումորով ընդհատում է Փաշինյանին (տեսանյութ)Անգամ չգիտենք՝ մեծի արած է, թե փոքրի. Բաղրամյանում շոկի մեջ են 13-ամյա երեխայի հղիության լուրիցԽաչատրյանը ռեգուլյար բռնաբարել է իր դստրերինՀրապարակվել է տեսանյութ՝ այրվող ինքնաթիռի ներսիցՔոչարյանն անցավ հակագրոհի. ինչպես կարող է շրջվել «դարի դատավարությունը»Կրկին շքեղ հարսանիք. հարսիկը Արթուր Բաղդասարյանի դուստրն է (տեսանյութ)Ադրբեջանը և Երևանը կփլուզվեն. Վլադիմիր Ժիրինովսկի
Միհրան Պողոսյանն ասել է, թե Փաշինյանն ինչքան գումար է իրենից ուզել «Ուրեմն Գաբառի էդքան արածը...». հայտնի է, թե ում հետ էր վիճաբանում Սպիտակցի ՀայկոնԻնչպես են տանը դիմավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ, լուսանկար)Սարսափելի կադրեր` «Շերեմետևո» օդանավակայանից․ ուղևորները ցատկում են այրվող ինքնաթիռի աստիճաններից (տեսանյութեր)Քաշքշոց ու հայհոյանքներ՝ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ (տեսանյութ) Դմիտրի Մեդվեդևը կոպիտ հումորով ընդհատում է Փաշինյանին (տեսանյութ)Ալիևի հետ հանդիպման մասին խոսելիս Փաշինյանը հեռախոսով նամակ ստացավ, որից հետո սկսեց կմկմալ (տեսանյութ)Անգամ չգիտենք՝ մեծի արած է, թե փոքրի. Բաղրամյանում շոկի մեջ են 13-ամյա երեխայի հղիության լուրիցԻնչ տեսք ունի այսօր Արամ Ասատրյանի հետ «Հայ ես դու, հայ եմ ես» երգը կատարող աղջիկը (տեսանյութ) Հերոս Ռոբերտ Աբաջյանի՝ Կյաժի վերջին հեռախոսազրույցը զորամասի հրամանատարի հետ (տեսանյութ)